Մոսկվայից Երևան է տեղափոխվել «Սպուտնիկ V» կորոնավիրուսային պատվաստանյութի առաջին խմբաքանակը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

08.04.2021, 12:22
ՌԴ–ից Հայաստան է տեղափոխվել «Սպուտնիկ V» կորոնավիրուսային պատվաստանյութի առաջին խմբաքանակը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Մոսկվայից Երևան է տեղափոխվել «Սպուտնիկ V» կորոնավիրուսային պատվաստանյութի առաջին խմբաքանակը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Այս գիշեր Երևանում վայրէջք է կատարել Մոսկվայից ժամանած ինքնաթիռը, որով Հայաստան է տեղափոխվել «Սպուտնիկ V» կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի խմբաքանակը։

Այս մասին նշվում է Երևանում Ռոսսոտրուդնիչեստվոյի Facebook–յան էջում։

Հայկական կողմից ձեռք բերված 15 հազար դեղաչափով առաջին խմբաքանակը դիմավորել են ՀՀ–ում ՌԴ դեսպանատան խորհրդական ՊավելԿուրոչկինն ու ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը։ Ներկա էր նաև Երևանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցիչ Անդրանիկ Արզումանյանը։

 Կուրոչկինի խոսքով, առաջին հերթին կպատվաստվեն ռիսկային գոտում գտնվող բնակիչները։

Այս խմբաքանակը ներկրվել է ԱՀԿ–ի «COVAX FACILITY» նախաձեռնության շրջանակում և նախատեսված է ռիսկային խմբում գտնվող անձանց պատվաստելու համար, մասնավորապես` բուժաշխատողներին, 65 տարեկան և բարձր անձանց, 16–64 տարեկան քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց, ծերանոցների բնակիչներին և աշխատողներին, սոցիալական խնամակալության կենտրոնների աշխատակիցներին` կամավորության սկզբունքով։

Ավելի վաղ Հայաստան էր ներկրվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձնական փոքր խմբաքանակ։–0–