Միջոցառում անցկացնելու պայմանագիր է կնքվել համապատասխան կազմակերպության հետ․ԿԳՄՍՆ-ի ՊՈԱԿ-ը՝ Գառնիում հարսանիքի մասին
17:42
05 Սեպտեմբերի 2021
ԵՐԵՎՍՆ, 5 սեպտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Համացանցում քննարկվում է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում նախօրեին անցկացված հարսանեկան միջոցառումը։
Загружается новость ... "Лево"
Միջադեպին արձագանքել է ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության» ծառայություն ՊՈԱԿ-ը։
«Տարածվել է նաև շատ վատ որակի մի տեսագրություն` ռաբիս երաժշտությամբ, որն իբրև հնչել է միջոցառման ժամանակ։ Տեղեկացնում ենք, որ «Պահպանության» ծառայություն ՊՈԱԿ-ը արգելոց-թանգարանի տարածքում միջոցառում անցկացնելու պայմանագիր կնքել է համապատասխան կազմակերպության հետ։ Այդ մասին ՊՈԱԿ-ը նախապես տեղյակ է պահել լիազոր մարմնին և ստացել թույլտվություն։ Ինչ վերաբերում է ռաբիս երաժշտությանն, ապա միջոցառման ընթացքում հնչել են «Գաթա» և «Ծիրանի» բենդ խմբերի կատարումները։ Վերոնշյալ ռաբիս երաժշտությունը, հարակից տարածքի որևէ օբյեկտից հնչող կատարում է եղել։
Առավել մանրամասն պարզաբանմամբ ՊՈԱԿ-ը հանդես կգա առաջիկայում», - նշվում է հաղորդագրության մեջ։
Միջադեպին արձագանքել է նաև ՀՀ զբոսաշրջության կոմիտեն՝ նշելով, որ ստացել է բազմաթիվ բողոքներ և նախատեսում է այս խնդրի շուրջ լայն քննարկումներ նախաձեռնել համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ` պատմամշակութային և զբոսաշրջային նշանակության վայրերում միջոցառումների անցկացումը կանոնակարգելու համար։-0-