633.58
6.9
532.78
+17
Եղանակը Երևանում
Հայ

Մեր փոքրիկ հանրապետության համար այդքան բուհը, իմ խորին համոզմամբ, բավականին «ճոխություն է». նախարար (ՎԻԴԵՈ)

17:13
10 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ԱԺ նիստի ընթացքում «ճոխություն է» անվանել նման փոքր երկրում բազմաթիվ բուհերի առկայությունը։

ԱԺ–ն քննարկում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» աղմկահարույց օրենքը։ Օրինագծով, այլ փոփոխությունների հետ մեկտեղ, նախատեսված է, որ բուհի կառավարման խորհուրդը կկրճատվի` 24 կամ 32 մարդուց, կախված բուհի մասշտաբներից, դառնալով 9–ը, որոնցից 4–ին ընտրում է բուհի ակադեմիական խորհուրդը, իսկ 5–ին նշանակում է լիազոր մարմնի ղեկավարը։

«Հայաստանում անբնական քանակով շատ բուհեր կան, ոչ միայն մասնավոր, այլև պետական։ Մեր փոքրիկ հանրապետության համար այդքան բուհը, իմ խորին համոզմամբ, բավականին «ճոխություն է» և չեմ կարծում, որ դա պարտադրված անհրաժեշտություն է», – ասաց Դումանյանը։

Ինչ վերաբերում է բուհերի կառավարման խորհրդի անդամների թվին, ապա, նրա խոսքով, հիմա ևս բարդ է հիմնավորել` ինչի պետք է լինի 9, այլ ոչ թե 8 կամ 10 մարդ։

«Հարաբերակցությունը պետք է լինի ոչ թե 4 և 5, այլ, իմ խորին համոզմամբ, 9։0 այն պատճառով, որ եթե բուհի հիմնադիրը պետությունն է, նա էլ պետք է կրի 100% պատասխանատվություն բուհի գործունեության համար։ Սակայն, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ որոշումը ճիշտ չէր ընդունվի հասարակության կողմից», – ասաց Դումանյանը։

Հայաստանում այսօր գրանցված է ավելի քան երկու տասնյակ պետական բուհ և մի քանի տասնյակ մասնավոր բուհեր, որոնք այդ թվում գործում են միջկառավարական համաձայնագրերի շրջանակում։–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:09
10 Ապրիլի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1009 նոր դեպք, 1020 մարդ առողջացել է, 23 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1009 նոր դեպք, 1020  մարդ առողջացել է, 23 մարդ մահացել է
23:24
09 Ապրիլի 2021
Կրակոցներ Երևանում, դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր
Կրակոցներ Երևանում, դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր
23:13
09 Ապրիլի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկը ԶԼՄ-ներում հիշատակումների թվով դարձել է առաջատար 2021թ.-ի 1-ին եռամսյակի արդյունքներով
Մեդիամոնիտորինգի MaxMonitor ընկերությունը հրապարակել  է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային հաշվետվությունը, որի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է լինել առաջատարը ԶԼՄ-ներում ունեցած հիշատակումների քանակով
19:45
09 Ապրիլի 2021
Ինչու՞ ձախողվեց գերիների վերադարձը, Փաշինյանը Արարատ Միրզոյանին իզոլացնում է, ԱԱԾ-ում էլ՝ նոր բու՞նտ. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ինչու՞ ձախողվեց գերիների վերադարձը, Փաշինյանը Արարատ Միրզոյանին իզոլացնում է, ԱԱԾ-ում էլ՝ նոր բու՞նտ. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ)
19:23
09 Ապրիլի 2021
Գերիների և անհետ կորածների հարազատներին թույլ տվեցին մտնել ՊՆ` հանդիպման
Գերիների և անհետ կորածների հարազատներին թույլ տվեցին մտնել ՊՆ` հանդիպման
18:50
09 Ապրիլի 2021
Ալեն Սիմոնյան. գերիների վերադարձի պայմանավորվածություն չի եղել, ուղղակի հույս է եղել
Ալեն Սիմոնյանն ասաց, գերիների վերադարձի պայմանավորվածություն չի եղել, ուղղակի հույս է եղել
14:54
09 Ապրիլի 2021
ՊՆ–ի մոտ վիճակը լարված է, տեղի է ունեցել ընդհարում գերիների հարազատների ու ոստիկանների միջև
Բողոքի ակցիայի մասնակիցները փորձեցին դարպասները կոտրելով ներխուժել ՊՆ
14:39
09 Ապրիլի 2021
Մամուլում տեղեկություն է տարածվել ադրբեջանաթուրքական պատվիրակության երևանյան այցի մասին, ՊՆ–ն մեկնաբանում է
Մամուլում տեղեկություն է տարածվել ադրբեջանաթուրքական պատվիրակության երևանյան այցի մասին, ՊՆ–ն մեկնաբանում է
12:59
09 Ապրիլի 2021
Սահմանվել են ամառային դպրոցական արձակուրդների ժամկետները
ԿԳՄՍՆ–ն սահմանել է ամառային դպրոցական արձակուրդների ժամկետները
12:26
09 Ապրիլի 2021
Վթարվել է «Գառնի–Երևան» ջրատարը, 21 ժամ ջուր չի լինի Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի մի շարք հասցեներում
Վթարվել է «Գառնի–Երևան» ջրատարը, 21 ժամ ջուր չի լինի Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի մի շարք հասցեներում
12:06
09 Ապրիլի 2021
Անհետ կորածների և ռազմագերիների հարազատները շրջափակել են ՊՆ–ի շենքն ու Շիրակի մարզի ճանապարհները (ՎԻԴԵՈ)
Անհետ կորածների և ռազմագերիների հարազատները շրջափակել են ՊՆ–ի շենքն ու Շիրակի մարզի ճանապարհները . ՎԻԴԵՈ
11:04
09 Ապրիլի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1029 նոր դեպք, 1117 մարդ առողջացել է, 22 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1029 նոր դեպք, 1117 մարդ առողջացել է, 22 մարդ մահացել է