Մեր օրերի հերոսներ. ոստիկան Վարդանը Երևանում փրկել է 8–ամյա Վարդանի կյանքը (ՎԻԴԵՈ)

30.05.2019, 13:50
Մեր օրերի հերոսներ. ոստիկան Վարդանը Երևանում փրկել է 8–ամյա Վարդանի կյանքը:
Մեր օրերի հերոսներ. ոստիկան Վարդանը Երևանում փրկել է 8–ամյա Վարդանի կյանքը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանում ոստիկանության ավագ լեյտենանտ Վարդան Ֆիդանյանը 8–ամյա երեխայի կյանք է փրկել։

Загружается новость ... "Лево"

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, մայիսի 26-ին՝ կիրակի օրը, նա կնոջ և մանկահասակ աղջկա հետ հանգիստն անցկացրել է Վարդավառի զբոսայգում։

Շուրջբոլորը երեխաներ են խաղացել, երիտասարդ զույգեր զբոսնել։ Ինչպես ասում են՝ կյանքն իր հունով ընթացել է, և հանկարծ՝ ճիչեր․ երեխա է ընկեր լիճը։ Վարդան Ֆիդանյանը ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում էր։ Նա նետվել է լիճ ու փրկել խեղդվող երեխային։

«Այցելեցինք նաև 8-ամյա Վարդանենց տուն։ Տատն ասում է շնորհակալության բառեր չեն գտնում։ Ուրախությամբ փաստում է, որ արդեն երկու Վարդան ունեն։ Ի նշան երախտագիտության՝ որոշել են մեծ Վարդանին փոքր Վարդանի խաչքավոր կարգել։ Դեպքից հետո երեխային տեղափոխել են հիվանդանոց, համոզվել, որ առողջությանը սպառնացող վտանգ չկա ու ժպիտով վերադարձել տուն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–