Մարությանը համաձայնվել է Վարդան Ղուկասյանի պահանջի հետ, բայց պայման է նշել

27.09.2023, 23:42
Մարությանը համաձայնվել է Վարդան Ղուկասյանի պահանջի հետ, բայց պայման է նշել
Մարությանը համաձայնվել է Վարդան Ղուկասյանի պահանջի հետ, բայց պայման է նշել
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն ընդունելի է համարել «Հանրային ձայն» կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանի պայմանն իր քաղաքական ուժին Երևանի քաղաքապետարանի Վերահսկողության վարչության պետի պաշտոնը տալու մասին:

Մարությանը միայն նշել է, որ այդ պաշտոնը նշանակումը հնարավոր է միայն մրցույթով: Նա կարող է խոստանալ, որ կհայտարարի մրցույթ, և եթե հաղթի «Հանրային ձայն» կուսակցության ներկայացուցիչը, ապա նա կնշանակվի այդ պաշտոնին:

Մարությանը նաև առաջարկել է Ավագանիում ստեղծել քննող հանձնաժողով, որի նախագահը կլինի «Հանրային ձայն» կուսակցության թեկնածուն:

Մարությանը նաև հիշեցրել է, որ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն արդեն հայտարարել է, որ պատրաստ է քվեարկել Մարությանի կուսակցության թեկնածուի օգտին առանց կոալիցիայի: Միակ պայմանը, ձգտումն է ամբողջական իշխանափոխության, որը համահունչ է Մարությանի դիրքորոշման հետ:-0-