+6
Եղանակը Երևանում
Հայ

Մարուքյանը Փաշինյանին առաջարկել է կոնտր-հուշագիր

13:00
21 Հունվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ի պատասխան վարչապետ Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ հուշագրի, առաջարկել է կոնտր-հուշագիր: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանն այս մասին ասել է խորհրդարանական ճեպազրույցներում: 

ԼՀԿ ղեկավարը հիշեցրել է, որ վարչապետի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն առաջարկել է ստորագրել հուշագիր, որով կպարտավորվեն, որ վարչապետի հրաժարականից հետո ԼՀԿ-ն չի առաջադրի թեկնածություն՝ տվյալ պարագայում Մարուքյանի թեկնածությունը:

«Սակայն ես ասել եմ, որ մեր օրակարգը անցումային կառավարություն ձևավորելու օրակարգ է: Անցումային կառավարության մեր թեկնածուն ես եմ, և պետք է առաջադրվեմ», – ասել է Մարուքյանն ու հավելել՝ չի եղել կոնսենսուս, և այդ հուշագրի թեման փակվել է:  

Մարուքյանը, սակայն, նկատել է, որ ԲՀԿ-ի իրենց գործընկերների հետ միասին 45 հոգի են, եթե գումարեն «Իմ քայլը»-ից դուրս եկած 5 պատգամավորին, ստացվում է 50: Ընդ որում այդ 50-ն էլ պայմանական է: Այսպիսով, Մարուքյանը նկատել է, որ իշխանության կողմնակից պատգամավորի թիվը 82 է լինում:

«Եթե իրենք վստահ չեն իրենց 82-ի վրա, որ հնարավոր է, որ ես առաջադրվեմ, ինձ ընտրեն, դա ուրիշ քննարկման հարց է: Եթե վստահ են, ապա ի՞նչ խոչընդոտ կա խորհրդարանը ցրելու»,-ասել է նա:

Մարուքյանը հայտնել է, որ Փաշինյանին կոնտր-հուշագիր է առաջարկել:

«Առաջարկել եմ՝ եկեք ստորագրենք հուշագիր, որ ես ընտրվում եմ, մինչև հուշագիրը ստորագրելը պայմանավորվում ենք, որ օրինակ հոկտեմբերի 1-ին հրաժարական եմ տալիս և չեմ առաջադրվում: Եվ պայմանավորվում ենք 3 ուժերով, որ մարդ չենք առաջադրում, և խորհրդարանը հոկտեմբերին ցրվում է, երբ երկիրը կայունացած է լինում, և գնում ենք ընտրությունների: Դա եղել է իմ առաջարկած կոնտր հուշագիրը վարչապետին»,-ասել է Մարուքյանը:

Նրա խոսքով, սակայն, համաձայնություն չի եղել, չկա հուշագիր, չկա հրաժարական, չկան ընտրություններ: Սակայն ընտրության ճանապարհը բոլորին հայտնի ճանապարհն է: «Եվ, երբ իրենք ասում են, որ այդ ճանապարհը չի լինի առանց ընդդիմության հետ հուշագրի, դուրս է գալիս, որ 45-ը կամ 50-ը մեծ է 82-ից»,-ասել է Մարուքյանն ու հավելել, որ ինքն առաջադրվելու է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԼՀԿ և ԲՀԿ ղեկավարների հետ հանդիպել էր 2020-ի դեկտեմբերի վերջին:–0– 

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:30
23 Փետրվարի 2021
Երևանում ընդդիմությունը բողոքի հավաք–երթ է կազմակերպել (ՈւՂԻՂ)
Երևանում ընդդիմությունը բողոքի հավաք–երթ է կազմակերպել. ՈւՂԻՂ
18:28
23 Փետրվարի 2021
ՊՆ–ն ներկայացրել է հայ–ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը
ՊՆ–ն ներկայացրել է հայ–ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը
16:08
23 Փետրվարի 2021
Օտարերկրյա օդաչուներ, չարտոնված թռիչքուղի ու վայրէջք. ՔԱԿ–ը` հայկական Boeing–ի առևանգման մասին
Օտարերկրյա օդաչուներ, չարտոնված թռիչքուղի ու վայրէջք. ՔԱԿ–ը` հայկական Boeing–ի առևանգման մասին
15:55
23 Փետրվարի 2021
«Կցանկանայինք` «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքն ավելի արագ գործեր, աշխատանքը շարունակվում է». ՀՀ–ում ՌԴ դեսպանը` գերիների վերադարձի մասին (ՎԻԴԵՈ)
ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը երեքշաբթի մեկնաբանել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձման հետ կապված իրավիճակը
15:07
23 Փետրվարի 2021
Փաշինյանի նախկին խորհրդականը հայտնել է հայկական Boeing–ի առևանգման մասին, Քաղավիացիայի կոմիտեն մեկնաբանել է
Փաշինյանի նախկին խորհրդականը հայտնել է հայկական Boeing–ի առևանգման մասին, Քաղավիացիայի կոմիտեն մեկնաբանել է
14:04
23 Փետրվարի 2021
«Ամոթի պատնեշ» և տասնյակ բերման ենթարկվածներ Երևանում. դիպուկահարները կառավարության շենքի տանիքին են (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Ամոթի պատնեշ» և տասնյակ բերման ենթարկվածներ Երևանում. դիպուկահարները կառավարության շենքի տանիքին են, այն շարունակվում է շղթայված մնալ. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
11:49
23 Փետրվարի 2021
Ոստիկանությունը բերման է ենթարկում ցուցարարներին, կառավարության շենքի մոտ ամեն ինչ շղթայված է (ՈՒՂԻՂ)
Ոստիկանությունը բերման է ենթարկում ցուցարարներին, կառավարության շենքի մոտ ամեն ինչ շղթայված է. ՈՒՂԻՂ
11:06
23 Փետրվարի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2872 թեստ, հաստատվել է 166 նոր դեպք, 231 մարդ առողջացել է. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2872 թեստ, հաստատվել է 166 նոր դեպք, 231 մարդ առողջացել է
23:26
22 Փետրվարի 2021
Անհայտ անձինք վնասել են Շոր-շոր – Երևան մայրուղային ջրատարը, 4 բնակավայրում 8 ժամ ջուր չի լինի
Անհայտ անձինք վնասել են Շոր-շոր – Երևան մայրուղային ջրատարը, 4 բնակավայրում 8 ժամ ջուր չի լինի
23:20
22 Փետրվարի 2021
Մանուկյանը մեկնաբանել է ժողովրդին կրակելու մասին Անդրանիկ Քոչարյանի աղմկահարույց հայտարարությունը
Վազգեն Մանուկյանը մեկնաբանել է ժողովրդին կրակելու մասին Անդրանիկ Քոչարյանի աղմկահարույց հայտարարությունը
20:57
22 Փետրվարի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկի և «Ֆոտոն» ՍՊԸ-ի համագործակցությունը փաստաթղթային բիզնեսի շրջանակում՝ ընկերության պայմանագրային պարտավորությունների բարեհաջող կատարման գրավական
«Ֆոտոն» ՍՊԸ-ի գործունեությունը բազմաբնույթ է. ընկերությունը, ներմուծելով Ռուսաստանից ձավարեղենի և մակարոնեղենի լայն տեսականի, հանդիսանում է սննդամթերքի խոշորագույն մատակարարներից մեկը
20:33
22 Փետրվարի 2021
Անհնազանդության երթի մասնակիցները փակել են Ֆրանսիայի հրապարակը, երթևեկը կաթվածահար վիճակում է (ՎԻԴԵՈ)
Անհնազանդության երթի մասնակիցները փակել են Ֆրանսիայի հրապարակը, երթևեկը կաթվածահար վիճակում է. ՎԻԴԵՈ