ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Երևանի ավագանու հերթական նիստի մեկնարկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտնեց, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցության մի շարք անդամներ հրաժարվել են իրենց մանդատներից։
Նրա խոսքով՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամներ Հայկ Մարությանի, Պավել Մազմանյանի, Ռուբեն Հայրապետյանի և Լիլիթ Պիպոյանի մանդատները համապատասխանաբար տրվել են «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Նաիրի Փեթակչյանին, Գայանե Խաչատրյանին, Արսեն Վերդյանին, Արտաշես Մակարյանին։
«Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Օվսաննա Հովսեփյանը, Լիլիթ Կիրակոսյանը, Սերգեյ Սարգսյանը, Միսաք Սարգսյանը, Արտաշես Մակարյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի իրենց լիազորությունները դադարեցնելու մասին: Օվսաննա Հովսեփյանի և Լիլիթ Կիրակոսյանի մանդատները տրվել են «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Արմեն Մանուկյանին և Շուշաննա Սիրականյանին, վերջիններս ևս դիմումներ են ներկայացրել՝ ավագանու անդամի իրենց լիազորությունները դադարեցնելու մասին»,-հայտարարեց քաղաքապետը։
Հրաչյա Սարգսյանի խոսքով՝ Սերգեյ Սարգսյանի, Միսաք Սարգսյանի, Արտաշես Մակարյանի, Արմեն Մանուկյանի, Շուշաննա Սիրականյանի մանդատները տրվել են «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Միքայել Բաղդասարանին, Աննա Ավանեսյանին, Աշոտ Առուշանյանին, Վահան Ներսիսյանին, Հեղինե Ոսկանյանին։
«Աննա Ավանեսյանն ու Վահան Ներսիսյանը ևս հրաժարվել են իրենց մանդատներից։ Նրանց մանդատներն էլ տրվել են «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի հերթական թեկնածուներ Լևոն Սահակյանին և Մանուել Մարգարյանին»,-ասաց Սարգսյանը։
Նա հավելեց նաև, որ Երևանի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանը ևս դադարեցրել է հանձնաժողովի նախագահի լիազորությունները և դուրս է եկել հանձնաժողովի կազմից։ Հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Գևորգյանն էլ իր դիմումի համաձայն դադարեցրել է տեղակալի իր լիազորությունները։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում