Մահացել է հայտնի դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանը

17.07.2019, 10:32
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը։

Մահացել է հայտնի դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանը
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Երկար հիվանդությունից հետո մահացել է Մայր Թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը, հայտնում է Հայաստանի հանրային ռադիոն` հղում անելով Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։
  
«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում արտիստի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Թատրոնի և կինոյի հայ և խորհրդային դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանը ծնվել է 1952թ.–ի մարտի 6–ին։ 1973թ.–ից աշխատում է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։–0–