641.11
7.02
522.59
0
Եղանակը Երևանում
Հայ

Լոս Անջելեսից Երևան է հասել 20 տոննա հումանիտար օգնություն

16:57
11 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Լոս Անջելեսից Երևան հասավ «Հայաստան համահայկական հիմնադրամի» 20 տոննա հումանիտար օգնությունը։ 

«Դեղեր և բժշկական սարքավորումներ, շարժական էլսնուցման համակարգեր», – պարզաբանել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook–յան իր էջում։

Արցախում իրավիճակի սրման մասին

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։

Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա։

Հայկական կողմը միջազգային հանրությանը, այդ թվում ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծման մասին:

Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 300-ից ավելի զինծառայող, կան բազմաթիվ վիրավորներ։

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։

Հոկտեմբերի 10–ին ավելի քան 11 ժամ տևած բանակցություններից հետո Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդես են եկել հայտարարությամբ, որն ընթերցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։ Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։ Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:14
31 Դեկտեմբերի 2020
Հայկազ Բաղմանյանն ազատվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնից
Հայկազ Բաղմանյանն ազատվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնից
11:09
31 Դեկտեմբերի 2020
Նախօրեին Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի 2855 թեստ, հաստատվել է 531 նոր դեպք, 957 մարդ առողջացել է
Նախօրեին Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի 2855 թեստ, հաստատվել է 531 նոր դեպք, 957 մարդ առողջացել է
09:00
31 Դեկտեմբերի 2020
Թանկագին ընթերցողներ
Թող 2021թ.–ը դառնա բեկումնային։ Թող մեր հոգիները կրկին լցվեն հույսով և հավատով
22:25
30 Դեկտեմբերի 2020
Պաշտպանության նախարարը Ադրբեջանում գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողներին ներկայացրել է գերիների փոխանակման գործընթացի մանրամասները
Պաշտպանության նախարարը Ադրբեջանում գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողներին ներկայացրել է գերիների փոխանակման  գործընթացի մանրամասները
19:27
30 Դեկտեմբերի 2020
ՎՏԲ-Հայաստան Բանկի տոնական օրերի աշխատանքային գրաֆիկը և հեռահար սպասարկման ծառայությունների հնարավորությունները
ՎՏԲ-Հայաստան Բանկի տոնական օրերի աշխատանքային գրաֆիկը և հեռահար սպասարկման ծառայությունների հնարավորությունները    
18:57
30 Դեկտեմբերի 2020
ԱԱԾ–ն հայտարարություն է տարածել Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհին տիրող իրավիճակի կապակցությամբ
ԱԱԾ–ն հայտարարություն է տարածել Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհին տիրող իրավիճակի կապակցությամբ
18:37
30 Դեկտեմբերի 2020
Փոխգնդապետի հրամանը` 18 զինվորի մահվան պատճառ և Փաշինյան-Վանեցյան գաղտնի հանդիպումը. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Փոխգնդապետի հրամանը` 18 զինվորի մահվան պատճառ և Փաշինյան-Վանեցյան գաղտնի հանդիպումը. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
18:20
30 Դեկտեմբերի 2020
COVID-19–ի դեմ պայքարը շարունակում է. ՀՀ–ն ձեռք է բերել թթվածին արտադրող 8 մեծ կայան, 400 թթվածնային կոնցենտրատոր, 100 հազար կորոնավիրուսի թեստ (ՖՈՏՈ)
COVID-19–ի դեմ պայքարը շարունակում է. ՀՀ–ն ձեռք է բերել թթվածին արտադրող 8 մեծ կայան, 400 թթվածնային կոնցենտրատոր, 100 հազար կորոնավիրուսի թեստ. ՖՈՏՈ
18:00
30 Դեկտեմբերի 2020
ՀՀԿ–ն արձագանքել է Փաշինյանի հետ քաղաքական քննարկումների առաջարկին
ՀՀԿ–ն արձագանքել է Փաշինյանի հետ քաղաքական քննարկումների առաջարկին
17:04
30 Դեկտեմբերի 2020
Օմբուդսմենն այցելել է Գեղարքունիքի մարզի սահմանային բնակավայրեր. բնակիչները իրենց մտահոգություններն են հայտնել (ՖՈՏՈ)
Օմբուդսմենն այցելել է Գեղարքունիքի մարզի սահմանային բնակավայրեր. բնակիչները իրենց մտահոգություններն են հայտնել. ՖՈՏՈ
15:53
30 Դեկտեմբերի 2020
Նախկին պատգամավոր և «Քառյակ Մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանը մեղադրվում է բռնության հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ
Նախկին պատգամավոր և «Քառյակ Մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանը մեղադրվում է բռնության հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ