Լարված իրավիճակ Ամուլսարի տարածքում, գրանցվել են բախումներ, կան բերման ենթարկվածներ

04.08.2020, 18:55
Լարված իրավիճակ Ամուլսարի տարածքում, գրանցվել են բախումներ, կան բերման ենթարկվածներ
Լարված իրավիճակ Ամուլսարի տարածքում, գրանցվել են բախումներ, կան բերման ենթարկվածներ
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Այս րոպեներին լարված իրավիճակ է Ամուլսարի տարածքում։

Գրանցվեցին բախումներ ոստիկանների և հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիների միջև, որոնցից ոմանց ոստիկանները բերման ենթարկեցին։

Այստեղ է նաև Վայոց Ձորի ոստիկանապետն ու ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը։

Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ « Լիդիանի վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է իրենց տեղից ու փոխարենը դրել իրենցը:–0–