+18
Եղանակը Երևանում
Հայ

Լաչինի միջանցքի շրջափակումը նոր խոչընդոտ է խաղաղության գործընթացի համար. Փաշինյանը չի բացառում, որ Ադրբեջանի ուզածը հենց դա է

20:49
18 Հունվարի 2023

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Լաչինի միջանցքի արգելափակումը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններն ուղիղ խախտում են իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունները, միջանցքի շրջափակումն ու այդ հայտարարությունները նոր խոչընդոտներ են ստեղծում խաղաղության գործընթացի համար, սակայն ո՞վ է ասում, թե դա չէ Ադրբեջանի հեռահար նպատակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանի հիշեցմանը, որ Ադրբեջանի նախագահը վերջին հարցազրույցում կրկին տարածքային պահանջներ է ներկայացրել ՀՀ նկատմամբ: Պատգամավորը հետարքրքվեց միջազգային կառույցների արձագանքով:

«Կարծում եմ, և նաև մեր միջազգային շփումները ցույց են տալիս, որ միջազգային հանրության ընկալումն այս իրավիճակի նկատմամբ ավելանում, մեծանում է: Եվ ես կարծում եմ, որ ընդհանրապես այդ հայտարարությունները որոշակի պրովոկացիոն բնույթ ունեն, էսկալացիա ստեղծելու նպատակ ունեն: Այդ հայտարարություններին մեր ճիշտ արձագանքն է, որ պետք է տարածաշրջանում կայունության որոշակի գործոն հանդիսանա: Մենք, ըստ էության, շատ հստակ ենք հայտարարում, որ Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա մենք պատրաստ ենք գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ Ադրբեջանի նախագահի հայտարարություններն առաջին հերթին հակասում են ձեռք բերված պայմանավորվածություններին:
Միջազգային հանրության ընկալում ասելով՝ վարչապետն ի նկատի ունի, որ մարդկանց համար ակնհայտ է դառնում, որ հենց Լաչինի միջանցքի շրջափակումը և Ալիևի այդ հայտարարություններն ուղիղ խախտում են Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները:

Իսկ տարածաշրջանում իրավիճակը կայուն պահելու լավագույն տարբերակն է համարում բանակցային և քաղաքական ճանապարհով լուծումների գնալը: «Եվ, ինչպես մենք ստանձնել ենք մեր պատրաստակամությունն ու պատասխանատվությունը, նույնկերպ մենք պատրաստ ենք շարունակել: Ակնհայտ է և միջազգային հանրությունն էլ արձանագրում է, որ Լաչինի միջանցքի շրջափակումն ու Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները նոր խոչընդոտներ են ստեղծում խաղաղության գործընթացի համար: Բայց հարց. Իսկ ո՞վ է ասել, որ հենց դա չէ Ադրբեջանի ուզածը, իսկ ո՞վ է ասել, որ հենց դա չէ հեռահար նպատակը, որ հենց այդ կարգի սադրիչ հայտարարություններով և մեր հնարավոր ռեակցիաներն էլ օգտագործելով՝ ամբողջությամբ վիժեցնել խաղաղության գործընթացը»,-ասաց վարչապետը՝ կարևորելով հայկական կողմից վերաբերմունքի մեթոդը չփոխելը:

Վարչապետը հավելեց, որ հայկական կողմի արձագանքն այդ ամենին պետք է լինի ասիմետրիկ: Իսկ դա ակտիվ միջազգային դիվանագիտությունն ու երկրի ներսում ինստիտուցիոնալ կարողությունների, պետական ինստիտուտների ավելի հզորացումը, կայացումը, բարեփոխումների օրակարգից չշեղվելը, խաղաղության օրակարգից չշեղվելն է: Փաշինյանը կարծում է, որ դա պետք է լինի հայկական կողմի արձագանքը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:39
24 Մարտի 2023
ՀՀ իշխանությունները հստակեցրել են Ակադեմիական քաղաքի «ճանապարհային քարտեզը»
Ակադեմիական քաղաքում կկառուցվեն բնակելի տարածքներ, գիտահետազոտական կենտրոններ, սպորտային ենթակառուցվածքներ, այգի, ամֆիթատրոն՝ նախատեսված 50 հազար մարդու համար
14:58
24 Մարտի 2023
Ժաննա Անդրեասյանը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
ԿԳՄՍ նախարարը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
14:39
24 Մարտի 2023
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12:37
24 Մարտի 2023
Ծառերի սպա՞նդ, թե՞ փոխարինում. ի՞նչ տեսք կունենա Կասկադը, կամ «կանաչ» սկանդալ Երևանում
Նախօրեից Երևանի փողոցներում և սոցցանցերի հայկական տիրույթում կրքերը չեն հանդարտվում՝ կապված քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում ծառերը հատելու մտադրության հետ
15:20
23 Մարտի 2023
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ (ՍԽԵՄԱ)
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ. ՍԽԵՄԱ
13:44
23 Մարտի 2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
13:10
23 Մարտի 2023
Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի վիճակը շարունակում է գնահատվել ծանր
Մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով  տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ
12:46
23 Մարտի 2023
Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանի կողմից նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների. ՎԻԴԵՈ
12:00
23 Մարտի 2023
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
19:39
22 Մարտի 2023
Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
Այսօր հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
15:59
22 Մարտի 2023
Armenia Aircompany-ն վերանվանվել է
Armenia Aircompany-ն վերանվանվել է
12:19
22 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում