424.11
4.26
393.28
+19
Եղանակը Երևանում
Հայ

Կրթական տարկետում ունեցող ուսանողների զորակոչի տարիքը մեկ տարով կհետաձգվի

14:34
07 Հուլիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետության կառավարությունը միաձայն ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունը` որի համաձայն` կրթական տարկետում ունեցող ուսանողների զորակոչի տարիքը մեկ տարով կհետաձգվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ասել է, որ դեռևս խորհրդային շրջանից զորակոչի ենթակա էին 18-ը լրացած և մինչև 27 տարեկան արական սեռի քաղաքացիները:

«Կրթական տարկետում ստացած մեր ուսանողները վերջին տարիներին լրջագույն խնդրի հետ էին առնչվում: Խորհրդային տարիներին դպրոցը տասը տարի էր և աշակերտները 17 տարեկանում ավարտում էին, հիմա 12-ամյա է և ստացվում է, որ ասպիրանտը իր երրորդ տարվա ուսուցման շրջանում զորակոչվում է բանակ: Մենք առաջարկում ենք նշված կրթական տարկետում ունեցող ուսանողների զորակոչի տարիքը մեկ տարով հետաձգել` մինչև 28 տարեկան, և ուսանողը հանգիստ իր ասպիրանտուրան ավարտի և պաշտպանի թեկնածուական թեզը», – ասել է Դումանյանը՝ հավելելով, որ նախագիծը լայն հանրային քննարկում է անցել:

«Հաջորդիվ կառավարությունը կհատկացնի համապատասխան տեղեր` համապատասխան թվաքանակով և մասնագիտություններով: Պետությունը, ներդրում անելով, կակնկալի նաև համապատասխան ծառայությունների մատուցում», – ասել է նախարարը:

Վարչապետ Փաշինյանը հավելել է, որ հաջորդ տարվանից յուրաքանչյուր տարի կառավարությունը որոշակի բուհերին, որոշակի մասնագիտություններով կտրամադրի տարկետման հնարավորություն ընձեռող տեղեր` կախված կառավարության առաջնահերթություններից:

«Կառավարությունը իր որոշումներով հնարավորություններ կունենա որոշակի պայմաններ առաջարկել այս տեղերում ընդունելության հավակնող դիմորդների համար» – ասել է վարչապետը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:11
30 Մարտի 2024
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
19:37
29 Մարտի 2024
Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության. ՊԵԿ
ՊԵԿ–ից հայտնում են, որ առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության
15:23
29 Մարտի 2024
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության արդյունքներով
14:43
29 Մարտի 2024
Երևանում Հեծանվային սպորտի մարզադպրոցը վերակառուցվում է․ կգործի 2 մետր լայնությամբ հեծանվուղի
Երևանում Հեծանվային սպորտի մարզադպրոցը վերակառուցվում է․ կգործի 2 մետր լայնությամբ հեծանվուղի
12:04
29 Մարտի 2024
Քաղաքացին փորձել է առանց հայտարարագրի Աբու-Դաբի-Երևան չվերթով 40 iPhone ներմուծել Հայաստան
Փորձել են առանց հայտարարագրի Աբու-Դաբի-Երևան չվերթով 40 iPhone ներմուծել Հայաստան
11:56
29 Մարտի 2024
Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողություն՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը
Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողություն՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը
10:33
29 Մարտի 2024
Այսօր մինչև երեկոյան 10–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 22։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:20
28 Մարտի 2024
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
14:36
28 Մարտի 2024
Հայաստանում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյանը՝ «ՀՀ–ում վտարանդի կառավարությունների մասին»
Փաշինյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար
14:27
28 Մարտի 2024
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում. ՍԽԵՄԱ
12:05
28 Մարտի 2024
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՆԳՆ (ՎԻԴԵՈ)
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՎԻԴԵՈ