Կոմիտասի «Երևան սիթի»-ում գնումներ կատարողները ադրբեջանցինե՞ր էին. պարզաբանում (ՎԻԴԵՈ)

15.01.2021, 17:31
Կոմիտասի «Երևան սիթի»-ում գնումներ կատարողները ադրբեջանցինե՞ր էին. պարզաբանում. ՎԻԴԵՈ
Կոմիտասի «Երևան սիթի»-ում գնումներ կատարողները ադրբեջանցինե՞ր էին. պարզաբանում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Սոցցանցերում և մամուլում տեղեկություն է տարածվում այն մասին, թե իբր ժամեր առաջ Կոմիտասի «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցների ուղեկցությամբ 4 ադրբեջանցիներ գնումներ են կատարել։ Տեղեկությանը կից տարածվում է նաև լուսանկար։ 

Ինչպես նշվում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի Facebook–յան էջում, հղում անելով տեղեկատվության ստուգման կենտրոնին, «Երևան սիթի»-ում գնումներ կատարողները ոչ թե ադրբեջանցիներ են եղել, այլ Իրանի ՊՆ ներկայացուցիչներ։ 

Պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով լուրին, հայտնում է, որ այն չի համապատասխանում իրականությանը։ 

«Տարածվող լուսանկարում ոչ թե ադրբեջանցիներ են եղել, այլ Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի պատվիրակության ներկայացուցիչներ։ Վերջիններս ժամանել են Հայաստան աշխատանքային այցով, որի ընթացքում Ռազմական ոստիկանության աշխատակիցները ուղեկցել են նրանց»։–0–