+15
Եղանակը Երևանում
Հայ

Խրամատը մի պատկերացրեք, որ այնտեղ պետք է սալիկապատված լինի, «Բաքսի» քաշած լինի. ՔՊ–ական պատգամավոր

15:14
01 Փետրվարի 2023

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է բանակում կենցաղային և զորանոցային հարցերին։

«Եթե սպասենք այն օրվան, երբ պետք է ասենք, որ զորանոցային և կենցաղային բոլոր հարցերը լուծված են, այդպիսի օր չի գալու, որովհետև անընդհատ այդ կենցաղային պայմանները բարելավվելու են, փոփոխվելու են, կատարելագործվելու են։ Այսօր այդ տնակային վիճակները պետք է ավարտին հասցվեն, բավականին լավ տնակներ են պատրաստվում` ամեն ինչով, և անվտանգային հարցերի հետ կապված խնդիրներն են լուծվում, և կացարային պայմանները», – ասաց նա։

Նա թվարկեց, թե ինչ բարեփոխումներ են իրականացվում բանակում։

«Ռազմական նշանակության հարյուրավոր կմ ճանապարհներ են կառուցվում լեռնային և բարձր լեռնային հատվածներում: Ցավոք սրտի, ոչ բոլորին է դա տեսանելի, և այդպես էլ պետք է լինի: Ես այս ճանապարհները տեսել եմ և գոհ ու զարմացած եմ մնացել, թե ինչպես կարելի է նման լեռնային պայմաններում նման աշխատանքներ իրականացնել: Հավատացեք, մենք ինտենսիվ աշխատում ենք այդ բոլոր ուղղություններով, բայց մեզ ժամանակ է պետք»,-ասաց նա:

Լրագրողներինց մեկի դիտարկմանն այն մասին որ ի հայտ են գալիս փաստեր, որ «ժեշտից» կացարաններ են, ցելոֆանապատ վրաններում ու կեղտոտ քնապարկերում են քնում զինվորները, Արմեն Խաչատրյանն ասաց. «Եթե քնապարկը խրամատում է, պետք է կեղտոտ լինի:

«Խրամատը մի պատկերացրեք, որ այնտեղ պետք է սալիկապատված լինի, «Բաքսի» քաշած լինի: Խրամատը հողային շինություն է, որը նախատեսված է պաստպարվելու համար: Այո, կարող և ժեշտից կացարան լինել, բայց որ ասում եք՝ ցելոֆանապատ, վրանային, նման կացարաններ հիմա չկան: Բայց հնարավոր է տակտիկական անհրաժեշտությունից ելնելով որոշակի կարճ ժամանակահատվածում ինչ-որ մի տեղ հայտնվեն մեր ռազմական ուժերի ներկայացուցիչները, մի քանի օր վրան դնեն, որոշակի գործողություն անեն ու գնան: Բայց մշտական տեղակայման վայրերում վրանային ցելոֆանային վիճակներ չկան»,-ասաց նա:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:15
25 Մարտի 2023
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
15:39
24 Մարտի 2023
ՀՀ իշխանությունները հստակեցրել են Ակադեմիական քաղաքի «ճանապարհային քարտեզը»
Ակադեմիական քաղաքում կկառուցվեն բնակելի տարածքներ, գիտահետազոտական կենտրոններ, սպորտային ենթակառուցվածքներ, այգի, ամֆիթատրոն՝ նախատեսված 50 հազար մարդու համար
14:58
24 Մարտի 2023
Ժաննա Անդրեասյանը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
ԿԳՄՍ նախարարը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
14:39
24 Մարտի 2023
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12:37
24 Մարտի 2023
Ծառերի սպա՞նդ, թե՞ փոխարինում. ի՞նչ տեսք կունենա Կասկադը, կամ «կանաչ» սկանդալ Երևանում
Նախօրեից Երևանի փողոցներում և սոցցանցերի հայկական տիրույթում կրքերը չեն հանդարտվում՝ կապված քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում ծառերը հատելու մտադրության հետ
15:20
23 Մարտի 2023
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ (ՍԽԵՄԱ)
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ. ՍԽԵՄԱ
13:44
23 Մարտի 2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
13:10
23 Մարտի 2023
Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի վիճակը շարունակում է գնահատվել ծանր
Մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով  տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ
12:46
23 Մարտի 2023
Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանի կողմից նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների. ՎԻԴԵՈ
12:00
23 Մարտի 2023
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
19:39
22 Մարտի 2023
Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
Այսօր հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
15:59
22 Մարտի 2023
Armenia Aircompany-ն վերանվանվել է
Armenia Aircompany-ն վերանվանվել է