Կառավարությունը Հայ առաքելական եկեղեցուն առաջարկել է հարկային համակարգ ներդնել, և հավաքագրված ողջ գումարը վերադարձնել եկեղեցուն․ Փաշինյան

22.05.2024, 21:50
Վարչապետը նշեց, թե եկեղեցու կողմից մերժման պատճառը գուցե թափանցիկության խնդիրն է
Կառավարությունը Հայ առաքելական եկեղեցուն առաջարկել է հարկային համակարգ ներդնել, և հավաքագրված ողջ գումարը վերադարձնել եկեղեցուն․ Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Կառավարությունը Հայ առաքելական եկեղեցուն պաշտոնապես առաջարկել է հարկային համակարգ ներդնել, և հավաքագրված ամբողջ գումարը վերադարձնել եկեղեցուն, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ–ում։

Նա նշեց, որ այս առաջարկը պաշտոնապես արվել է, բայց, ի զարմանս իրեն, մերժվել է։

«Այսինքն՝ մենք ասել ենք, որ ընդամենն ուզում ենք թափանցիկություն։ Հայ Առաքելական եկեղեցու գործունեության ընթացքում ինչքան հարկ կհավաքվի, ամբողջն առանձին տողով լրիվությամբ կվերադարձվի», – ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, թե մերժման պատճառը գուցե թափանցիկության խնդիրն է։

«Այսինքն՝ ֆինանսական հոսքերի հետ կապված, ըստ էության, կան պրոբլեմներ։ Ասել ենք՝ե թե կպակասի, լրացուցիչ էլ կավելացնենք», – ասաց Փաշինյանը։