Կամավոր ապահովագրության պայմանագրերը կարելի է կնքել առցանց. Ամերիաբանկի և Ինգո Արմենիայի նոր համագործակցությունը

18.05.2021, 17:01
Ամերիաբանկը և Ինգո Արմենիա ապահովագրական ընկերությունը համատեղ հանդես են գալիս նոր առաջարկով
Կամավոր ապահովագրության պայմանագրերը կարելի է կնքել առցանց. Ամերիաբանկի և Ինգո Արմենիայի նոր համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ամերիաբանկը և Ինգո Արմենիա ապահովագրական ընկերությունը համատեղ հանդես են գալիս նոր առաջարկով, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը:

Այսուհետ կարելի է առցանց ընտրել կամավոր ապահովագրության բազմաթիվ տեսակներից ցանկացածը և կնքել ապահովագրական պայմանագիր` ընդամենը մեկ հպումով:  

Ամերիաբանկի օնլայն ապահովագրության հարթակը միտված է խնայելու հաճախորդների ժամանակն ու նրանց հնարավորություն ընձեռելու օգտվել ապահովագրության նոր ու ընդլայնված ծառայություններից:

Հարթակի միջոցով հաճախորդները կարող են կնքել պայմանագիր կամավոր ապահովագրության հետևյալ տեսակների համար.

·  Մեքենայի շտապօգնություն

·  Առողջության ապահովագրություն

·  Կովիդ-19-ի ապահովագրություն

·  Ապահովագրություն կրիտիկական հիվանդություններից և դժբախտ պատահարներից

·   Օնլայն ԱՊՊԱ

Օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունները, Ամերիաբանկը շարունակում է մշակել և ներդնել թվային նոր ծառայություններ` պարզեցնելով գործընթացներն ու ստեղծելով առավել հարմարավետ պայմաններ` բոլոր հաճախորդների համար:

Ապահովագրատեսակների մանրամասներին կարող եք ծանոթանալ` անցնելով հետևյալ հղումով:    

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ի մասին

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ը ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2020թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել  (+37410) 56 11 11 հեռախոսահամարով։ 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:–0–