Ջերմաստիճանը կբարձրանա, բայց կարճ ժամանակով

03.07.2019, 10:36
Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Ջերմաստիճանը կբարձրանա, բայց կարճ ժամանակով

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Загружается новость ... "Лево"

Այսպես, հուլիսի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 5-ին հյուսիսային շրջաններում, 6-7-ը` կեսօրից հետո և գիշերը, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը հուլիսի 3- 4-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, 6-7-ը նույնքանով կնվազի։

Մայրաքաղաքում հուլիսի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 6-7-ը` կեսօրից հետո և գիշերը, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Այսօր ցերեկային ժամերին կանխատեսվում է +30...+32, գիշերը` +14...+16, իսկ արդեն կիրակի ջերմաստիճանը կնվազի` ցերեկը հասնելով +28...+30–ի։–0–