Ճամբարակի երկնքում արտառոց երևույթ է նկատվել (ՖՈՏՔ)Ո

13.01.2023, 10:45
Այսօր առավոտյան Ճամբարակի երկնքում արտառոց երևույթ է նկատվել. ՖՈՏՈ
Ճամբարակի երկնքում արտառոց երևույթ է նկատվել (ՖՈՏՔ)Ո
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Այսօր առավոտյան Ճամբարակի երկնքում արտառոց երևույթ է նկատվել։

Ինչպես հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը, այս երևույթը կոչվում է Հալո։

«Այս երևույթը, որը կոչվում է Հալո, այսօր առավոտյան ֆիքսել են Ճամբարակի երկնքում։ Այն առաջանում է, երբ արեգակի ճառագայթները անցնում են մթնոլորտի վերին շերտերում կուտակված սառցեբյուրեղների միջով», – նշել է Սուրենյանը Facebook–յան իր էջում։–0–