«Ինքը ուղղակի գնաց ՎԵՐև.... սիրո ճամփով դեպի ՎԵՐև». հայ աստղերի հրաժեշտի խոսքերն Հայկոյին (ՎԻԴԵՈ)

29.09.2021, 21:32
«Ինքը ուղղակի գնաց ՎԵՐև.... սիրո ճամփով դեպի ՎԵՐև». հայ աստղերի  հրաժեշտի խոսքերն Հայկոյին.ՎԻԴԵՈ
«Ինքը ուղղակի գնաց ՎԵՐև.... սիրո ճամփով դեպի ՎԵՐև». հայ աստղերի  հրաժեշտի խոսքերն Հայկոյին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր կյանքի 44-րդ տարում մահացել է հայտնի երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն։

Օրերս տեղեկություն տարածվեց, որ Հայկոն ծայրահեղ ծանր վիճակում է։ Պատճառը կորոնավիրուսն էր։ Երգահանի թոքերը գրեթե ամբողջությամբ ախտահարված էին։ 

Սիրված կոմպոզիտորի ընկերներն իրենց սոցիալական ցանցերում հրապարակումներ են արել երգչի հիշատակին։

«Հավատալու չի, որ էլ չկաս, ախպերս... Լույսերի մեջ մնաս, Հայկո ջան»,- գրել է դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանը։

«Հայկոս, բարի ճանապարհ Վերև»,- գրել է երգահան Ավետ Բարսեղյանը։

«Բոլորս հույս ունեինք, որ նա կհաղթահարի, բայց, ցավոք սրտի, նա մահացել է։ Անհավանական տաղանդավոր մաեստրո Հայկո։ Շնորհակալություն ամենի համար։ Շնորհակալություն երաժշտության ու աջակցության համար։ Սա մեծ կորուստ է բոլորիս համար։ Անկեղծ ցավակցություններս հարազատներին ու մտերիմներին»,- գրել է ռուսաստանաբնակ երգչուհի Արծվիկը։  

«Հայկո ջան.....Ախպեր ջան.... Ճանապարհդ թող հանգիստ լինի դեպի Վերև....»,- գրել է հայտնի երգիչ Արա Մարտիրոսյանը։


«Հայկո ջան: Հավատս չի գալիս… Հազար ափսոս։ Իր Երաժշտական ոճին միշտ անդավաճան երգիչ, հրաշալի կոմպոզիտոր և լավ մարդ։ Հոգիդ լույսի մեջ թող լինի, Ննջիր խաղաղությամբ»,- գրել է երգչուհի Աստղիկ Սաֆարյանը։


«Հայկ ջան։ Լուսավոր, բարի ու տաղանդաշատ մարդ։ Պակասդ չի լրացվի։ Հավերժ լույսերի մեջ մնաս»,- գրել է Արամ MP3-ին։


«Մաքառեց, պայքարեց, մաքրվեց ու համբարձվեց: Մի կերպ ինձ հավաքեցի, որ գրեմ... Հավերժ պայքարեց անորակ երաժշտության դեմ՝ ստեղծելով ՄԵՂԵԴԻ, որակ, հուզելով, անկեղծանալով իր երգով, հոգին մեզ բացելով....Մաքրամաքուր գնաց... իր խղճի ու տեսակի առաջ ՄԱՔՈւՐ... ՈՐԱԿՈՎ ՄՆԱՑ, ԸՆԿԵՐ ու անդավաճան հայ մնաց ու անմահացավ իր ՀՆՉՅՈւՆՈՎ... Մենք՝ աղքատացանք... Իսկ ինքը ուղղակի գնաց ՎԵՐև.... սիրո ճամփով դեպի ՎԵՐև .... Հայկո ջան, ընկեր ջան, ախպեր ջան.... ինչի՞ էիր էդքան շտապում....Խաղաղ մնա Հայկո ջան... Կարոտներով թողեցիր..»,-գրել է դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը:

«Հայաստան գալուն պես ծանոթացա քեզ հետ և դու ամեն ինչ արեցիր, որպեսզի ես սկսեմ աշխատել ամենապրոֆեսիոնալ մարդկանց հետ: Եվ ես դա երբեք չեմ մոռանա: Աննկարագրելի ցավ Հայկո ախպեր… Աստված հոգիդ լուսավորի»,-գրել է երգիչ Արամեն:

«Հավատում էինք, որ հրաշք կլինի, բայց…Մեր լավ ընկեր, տաղանդավոր մարդ… Լույսերի մեջ մնաս, մեր Հայկո…»,- գրել է երգչուհի Նունե Եսայանը:

«Հայկո ջան...Հավատս չի գալիս...»,-գրել է դերասան, հումորիստ Գարիկ Պապոյանը:–0–