Ինձ համար Շուշիում լիքը բաներ անհասկանալի են. Արծրուն Հովհաննիսյանն առաջին անգամ մեկնաբանում է պատերազմի օրերի հայտարարությունները (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, ով Արցախյան պատերազմի օրերին հայ հասարակությանը տեղեկություն էր հայտնում ռազմադաշտում տիրող իրավիճակի մասին, այսօր առաջին անգամ մեկնաբանել է իր հայտարարությունները։
Նշենք, որ պատերազմի օրերին գրեթե 44 օր շարունակ Հովհաննիսյանը Facebook–յան իր էջում գրառումներ էր կատարում, ամեն երեկո հանդես էր գալիս ուղիղ եթերում` ամփոփելով անցնող օրվա իրավիճակը ռազմադաշտում։ Նա նշում էր, որ իրավիճակը մարտի դաշտում ծանր է, բայց մենք պայքարում ենք, «թշնամուն ուղարկում դժոխք» և հաղթելու ենք։
Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ 44 օրվա ընթացքում տեղեկությունները ստացել են բացառապես Պաշտպանության նախարարությունից, բացառապես Գլխավոր շտաբի օպերատիվից և Պաշտպանության բանակից։
«Եղել եմ Շուշիում ամսի 6–ին (2020թ.–ի նոյեմբերի 9–ին ստորագրված Արցախյան հարցով եռակողմ հայտարարությունից 3 օր առաջ, խմբգր.)։ Ամսի 7–ին, 8–ին, 9–ին տրամագծորեն մի քանի անգամ իրավիճակը կտրուկ փոխվել է Շուշիում` ըստ Պաշտպանության նախարարության տեղեկությունների», – նշեց Հովհաննիսյանը։
Մանրամասները` տեսանյութում։–0–