Հրապարակվել են ՊՆ թեժ գծի, ԶՈՒ ԳՇ–ի հեռախոսահամարները, ձևավորվել է նաև աշխատանքային հանձնաժողով

10.10.2020, 13:40
Հրապարակվել են ՊՆ թեժ գծի, ԶՈՒ ԳՇ–ի հեռախոսահամարները, ձևավորվել է նաև աշխատանքային հանձնաժողով
Հրապարակվել են ՊՆ թեժ գծի, ԶՈՒ ԳՇ–ի հեռախոսահամարները, ձևավորվել է նաև աշխատանքային հանձնաժողով
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների հետ կապված՝ քաղաքացիներին հուզող հարցերին օպերատիվ կարգով արձագանքելու նպատակով ձևավորվել է աշխատանքային հանձնաժողով, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հանձնաժողովը կգործի ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն համալսարանի տարածքում, հասցե՝ ք․ Երևան, Արշակունյաց պող․ 89, հեռախոս՝ +374 10 448425:

Հիշեցնենք, որ գործում են նաև ՀՀ ՊՆ թեժ գծի 1-28, +374 10 29-46-76 և +374 10 66-00-54, ինչպես նաև ԶՈՒ ԳՇ 8501 և 8503 հեռախոսահամարները:
Վիրավոր զինծառայողների առողջական վիճակի հետ կապված հարցերի պարզաբանումների համար գործում է +374 10 29-46-27 հեռախոսահամարը:–0–