Հոկտեմբերի 1–ից աշխատող քաղաքացիները պետք է 2 շաբաթը մեկ անգամ ՊՇՌ թեստ հանձնեն.նախարար (ՎԻԴԵՈ)

27.08.2021, 13:16
Հոկտեմբերի 1–ից ուժի մեջ է մտնում բոլոր տնտեսվարողների համար իրենց աշխատակիցների կողմից 2 շաբաթը մեկ անգամ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի ներկայացման պահանջը.ՎԻԴԵՈ
Հոկտեմբերի 1–ից աշխատող քաղաքացիները պետք է 2 շաբաթը մեկ անգամ ՊՇՌ թեստ հանձնեն.նախարար (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 1–ից ուժի մեջ է մտնում բոլոր տնտեսվարողների համար իրենց աշխատակիցների կողմից երկու շաբաթը մեկ անգամ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի ներկայացման պահանջը, ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստի ժամանակ։

«Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում բոլոր տնտեսվարողների համար իրենց աշխատակիցների կողմից երկու շաբաթը մեկ անգամ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի ներկայացման պահանջը։ Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ աշխատակիցը՝ քաղաքացին պատվաստված է, հղի է կամ ունի հստակ հակացուցումներ՝ պատվաստումն իրականացնելու»,-ասաց Ավանեսյանը։

Նախարարը նաև նշեց, որ Հայաստանում օգոստոսի 26-ին իրականացվել է 7114 պատվաստում, ընդհանուր առմամբ, իրականացվել է 267.504 պատվաստում։–0–