«Հոգնածը դու ես, քաղաքական տրյապկա, հանգստացի». թեժ բանավեճ Ալեն Սիմոնյանի և Էդմոն Մարուքյանի միջև (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ազգային ժողովում այսօր լարված իրավիճակ էր։
Թեժ լեզվակռվի բռնվեցին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքայնը։
«Տիկին Սամսոնյան, ես ներողություն եմ խնդրում, բայց ես ամուսնացած եմ, առաջարկում եմ իմ մասին ավելի քիչ խոսել, դա տգեղ է դիտվում, որովհետև անընդհատ ինձ մոտ տպավորություն է, որ ձեզ մոտ ինչ-որ մանիակալ բան ա: Բայց ես Ձեզ չեմ պատասխանելու, ես պատասխանելու եմ Ձեր փեշի hետևում պախկված Էդմոն Մարուքյանին, որովհետև Նա մեկ Գեորգիսյանին է խնդրում, որ տեղը ելույթ ունենա, մեկ Ձեզ է խնդրում, որովհետև նա չի իջնում մեր մակարդակին, ելույթ չի ունենում: Դրա համար ես պատասխանելու եմ իրեն, պատասխանելու եմ միշտ, պատասխանելու եմ այն ամենն, ինչ մտածում եմ», – նշեց Ալեն Սիմոնյանն իր ելույթի ժամանակ
Նա նաև ասաց, որ թիմի մասին խոսելիս հիշեց 2018 թվականի ապրիլի 16-ը, երբ շատերը մահանալուց պրծան:
«Ես Ձեզ գրում էի «ԵԼՔ» խմբակցության խմբի մեջ, խնդրում դուրս գալ փողոց երևանցիների համար, ու ձեզանից որևէ մեկը դուրս չեկավ: Ու այդ ժամանակ Էդմոն Մարուքյանն ըստեղ ընդդիմության տեսիլք էր ստեղծում` Սերժ Սարգսյանին դիմելով «պարոն Սարգսյան, պարոն Սարգսյան»: Դրա մասին կխոսենք հետո, ես կպատմեմ շատ–շատ–շատ բաներ, որոնք գիտեմ, թե որտեղից է եղել, ինչի ա եղել»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Դրանից հետո Էդմոն Մարուքյանը «հոգնած» անվանեց Ալեն Սիմոնյանին:
«Հոգնածը դու ես, հանգստացի, քաղաքական տրյապկա»,- ասաց Սիմոնյանը:
Բանավեճին միջամտեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ կոչ անելով դահլիճում լռություն պահպանել:
«Քեզ քո բոյի չափով պահիր, այ քաղաքական տրյապկա»,- ասաց Ալեն Սիմոնյանը Մարուքյանին, ինչին ի պատասխան Մարուքյանը Սիմոնյանին անվանեց «անբարոյականի վաստակ»։
«Չափիդ մեջ կմնաս սրանից հետո: Անբարոյականի վաստակը դու ես, հանգստացի»,-ասաց Սիմոնյանը:
Միրզոյանի բազմաթիվ կոչերից հետո կրքերը հաջողվեց հանդարտեցնել։–0–