Հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով.Փաշինյան

29.07.2021, 12:15
Հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով.Փաշինյան`սահմանային իրավիճակի մասին
Հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով.Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ կառավարության նիստում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Ադրբեջանի ԶՈւ–ն շարունակաբար սադրիչ գործողություններ է ձեռնարկում, սրանով, փորձելով վարկաբեկել ՀԱՊԿ-ը:

«Ադրբեջանի զինված ուժերը ոչ միայն շարունակում են ապօրինի կերպով մնալ ՀՀ-ի տարածքում, խոսքը Սոթք-Խոզնավար հատվածի մասին է, այլև շարունակաբար սադրիչ գործողություններ են ձեռնարկում, սրանով, փորձելով վարկաբեկել ՀԱՊԿ-ը», – նշեց վարչապետի պաշտոնակատարը:

Նրա խոսքով, այս ծրագիրը կյանքի կոչելու համար սադրիչ գործողություններին զուգահեռ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է սադրանք գործելու մեջ:

Загружается новость ... "Лево"

«Լինելով ՀԱՊԿ անդամ, որը այս տարվա սեպտեմբերից ստանձնելու է կազմակերպության նախագահությունը, Հայաստանը հասկանում է ՀԱՊԿ-ի համար անվտանգային սպառնալիքներ չստեղծելու, դաշնակից երկրներին ռազմական գործողությունների մեջ չներքաշելու իր պատասխանատվությունը», – ասաց Փաշինյանը` բացառելով Հայաստանի զինված ուժերի կողմից որևէ սադրիչ գործողություն:

«Հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, ինչը նախատեսված է ՀԱՊԿ-ի գործունեության իրավակարգավորումներով», – նշեց վարչապետի պաշտոնակատարը:

Իրավիճակը սահմանին

Հուլիսի 28-ի գիշերը ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում:ՊՆ–ից նշում են, որ հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։ Հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ զինծառայող վիրավորվել է։ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Ադրբեջանը սադրանքները շարունակել է նաև հուլիսի 29–ին Քարվաճառի ուղղությամբ։ Հայկական կողմն ունի մեկ վիրավոր։–0–