Հերթական միջադեպը հայ–ադրբեջանական սահմանին. ՊՆ–ն հայտարարություն է տարածել

05.06.2021, 23:05
Հերթական միջադեպը հայ–ադրբեջանական սահմանին. ՊՆ–ն հայտարարություն է տարածել
Հերթական միջադեպը հայ–ադրբեջանական սահմանին. ՊՆ–ն հայտարարություն է տարածել
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 5-ին հերթական միջադեպն է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանին, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն:

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հովվի անասունների մի մասը, գյուղի հարակից տարածքներում արածելու ընթացքում, շարժվել է դեպի ադրբեջանցի զինվորականների դիրքեր: Երբ հովիվը, անասուններին ետ բերելու նպատակով, փորձել է մոտենալ ադրբեջանցի զինծառայողներին, նրա ուղղությամբ կրակ է բացվել:

«Հայկական ԶՈւ ստորաբաժանման զինծառայողներն անմիջապես մոտեցել են միջադեպի տարածք, ինչին ի պատասխան ադրբեջանցի զինծառայողները կրկին կրակ են բացել: Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը դադարեցվել է, իսկ անասունների մեծ մասին հաջողվել է վերադարձնել: Կրակոցների հետևանքով տուժողներ չկան», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–