Հայտնի են միասնական քննությունների օրերը

13.05.2021, 16:37
Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է 2021 թվականի միասնական քննությունների օրերը
Հայտնի են միասնական քննությունների օրերը
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է 2021 թվականի միասնական քննությունների օրերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կենսաբանություն, Աշխարհագրություն և Համաշխարհային պատմություն առարկաների քննությունը տեղի է ունենալու հունիսի 8-ին:

«Օտար լեզուները՝ հունիսի 11-ին, Հայոց լեզու և հայ գրականությունը՝ հունիսի 15-ին, Մաթեմատիկան՝ հունիսի 18-ին, Հայոց պատմությունն ու Ֆիզիկան՝ հունիսի 22-ին և Քիմիան ու Ռուսաց լեզուն՝ հունիսի 25-ին»,- նշում են ԳԹԿ-ից:–0–