Հայտնի է Երևանի Վարդավառի լճում ձկների անկման պատճառը
21.06.2023,
16:19
Պարզվել է Երևանի Վարդավառի լճում ձկների անկման պատճառը

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Բնապահպանության և ընդերքի ու Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինների աշխատակիցները իրականացրել են համատեղ ուսումնասիրություններ Երևանի Վարդավառի լճում, որտեղ օրեր առաջ ձկներ էին անկել, հաղորդում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Կատարվել է ջրի լաբորատոր հետազոտություն և ձկան նմուշառում։
Լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ջրում լուծված թթվածնի անհրաժեշտ քանակությունը պակաս է:
«Ձկան նմուշների հետազոտությամբ հայտնաբերվել է ձկների «Աերոմոնոզ» վարակիչ հիվանդությունը, որը զոոնոզ չէ՝ մարդուն չի փոխանցվում։ Սակայն կան հիվանդության զարգացմանը նպաստող մի շարք գործոններ, որոնցից, տվյալ դեպքի համար, կարելի է առանձնացնել ջրի մեջ թթվածնի պակասը: Դա էլ հանդիսացել է ձկների զանգվածային անկման հիմնական պատճառ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–