Հայտնի է «Սուրմալու»–ի պայթյունից տուժածներին և զոհերի ընտանիքներին տրամադրվող միանվագ աջակցության չափը
30.08.2022,
14:02
Հայտնի է «Սուրմալու»–ի պայթյունից տուժածներին և զոհերի ընտանիքներին տրամադրվող միանվագ աջակցության չափը

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է օգոստոսի 14–ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված ու վիրավորված անձանց ու նրանց ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու որոշման նախագիծը։
Նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Նախագծով առաջարկվում է.
Աջակցությունը վճարվում է անկանխիկ եղանակով՝ դրամական օգնության գումարը՝ դիմումը հաստատելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում դիմողի բանկային հաշվեհամարին փոխանցելու կամ շահառուի՝ ընտրված բանկի մասնաճյուղ անձամբ կամ նոտարական կարգով լիազորված անձի ներկայանալու և վերջինիս նույնականացնելու միջոցով:
Աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց: Այդ նպատակների համար ՀՀ պետական բյուջեից կպահանջվի 55.650.000 դրամ։
«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին հզոր պայթյուն է գրանցվել, ինչի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 10 տուժածի, 1 մարդ համարվում է անհետ կորած, 63 մարդ վնասվածք է ստացել։
«Սուրմալու»–ում պահեստը շահագործող անձինք, որոնք մեղադրվում են անզգուշությամբ երկու և ավելի անձանց կյանքից զրկելու մեջ, կալանավորվել են։ Իրավապահները մինչև օրս չեն բացահայտում նրանց անունները։ «Սուրմալու»-ի գործով ձերբակալված առևտրի կենտրոնի փոխտնօրենն ազատ է արձակվել։ Փոխտնօրենին մեղադրանք է առաջադրվել առևտրի կենտրոնում հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք։ Նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է:
Նախորդ շաբաթ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ այաստանի կառավարությունը չի փոխհատուցի «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունից տուժած տնտեսավարողներին: Նրա խոսքով, կառավարությունը չի կարող իր վրա գործառույթ վերցնել և փոխհատուցել այն ծախսը, որն ապահովագրական ընկերությունը պետք է փոխհատուցեր:–0–

- հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց տրամադրել է 150.000 դրամ
- հիվանդանոցային պայմաններում երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց՝ 300.000 դրամ
- զոհված անձանց (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքներին՝ 3.000.000 դրամ