421.45
4.21
389.04
+10
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի է Հայաստանի ազգային ավիաընկերության անունը

12:06
01 Սեպտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) և Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային փոխադրող օպերատորը` Էյր Արաբիա ընկերությունը, այսօր հայտարարեցին, որ համատեղ ձեռնարկության կողմից գործարկվող նոր ազգային ավիաընկերությունը կանվանվի «Fly Arna» («Ֆլայ Արնա»), հաղորդում է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը: 

Անունն ընտրվել է համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի կողմից, 2021 թվականի հուլիսին հայտարարված «Անվանեք ավիաընկերությունը» մրցույթի մասնակիցներից ստացված ավելի քան 500 առաջարկներից: 

Բոլոր առաջարկների համապարփակ քննարկումներից հետո որպես ավիաընկերության անուն ընտրվեց «Fly Arna»-ն։ «Արնա» բառը ստացվել է «Հայկական ազգային ավիաուղիներ» (Armenian National Airlines) անունից՝ համատեղելով «ARmenian» բառի առաջին երկու տառերը, «National» և «Airline» բառերի առաջին տառերը: 

Մրցույթը նպատակ ուներ հնարավորություն տալու Հայաստանի քաղաքացիներին մասնակցելու երկրի ազգային ավիաընկերության անվանակոչմանը` արտացոլելով ԱՆԻՖ-ի և Էյր Արաբիայի հանձնառությունը` նպաստելու շահագրգիռ կողմերի հնարավորինս ընդգրկուն ներգրավմանը: 

Ավելի քան 800 մասնակից ԱՆԻՖ-ի սոցիալական ցանցերում և էլեկտրոնային հաղորդագրության միջոցով առաջարկել է 500 անուն նոր ավիաընկերության համար:

«Շնորհակալ եմ բոլորին մրցույթին ակտիվ մասնակցության համար. դա և՛ ոգեշնչող է, և, կարծում եմ, արտացոլում է ավիաընկերության հաջողության բոլորիս ընդհանուր տեսլականը և ձգտումը» - նշել է ԱՆԻՖ-ի գլխավոր գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը: 

Չնայած համավարակով պայմանավորված լուրջ մարտահրավերներին, մենք վստահ ենք, որ Fly Arna-ի համար սա նաև շուկային շահեկան ու մրցունակ նոր առաջարկ բերելու հնարավորություն է, որը շոշափելի օգուտներ կբերի մեր պետությանը և ժողովրդին: 

Էյր Արաբիայի գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ Ալին այս առիթով ասել է. «Նոր անունը, մեր համոզմամբ, արտացոլում է Հայաստանի ժողովրդի ձգտումները և հանդիսանում է ազգային մասնակցության արդյունք՝ ընդգծելով մեր համատեղ ձեռնարկության՝ հանրային շահի առաջնահերթության հանձնառությունը»:

Fly Arna-ն Հայաստանի ավիացիայի համար նոր դարաշրջանի սկիզբ կարող է հանդիսանալ՝ զգալի արժեք ստեղծելով տնտեսության համար և խթանելով զբոսաշրջության, հյուրընկալության և հարակից բիզնես ոլորտները: 

Fly Arna-ն գործելու է որպես բյուջետային ուղևորատար ավիաընկերություն, որի բազան հանդիսանալու է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը:

Առաջիկա շաբաթների ընթացքում ընկերությունը կդիմի օդանավ շահագործողի վկայականի (AOC) ստացման համար: Մանրամասները՝ գործարկման ամսաթվի, ուղղությունների մասին կհայտարարվի առաջիկայում: 

ԱՆԻՖ-ը և Էյր Արաբիան հայտարարել էին Հայաստանի նոր ազգային ավիաընկերության գործարկման համաձայնագրի մասին 2021 թվականի հուլիսին: 

ԱՆԻՖ-ի մասին 

ԱՆԻՖ-ը հիմնադրվել է 2019թ․-ին` օտարերկրյա ներդրումների ներգրավման, արտահանման խթանման և Հայաստանում լայնածավալ նախագծերում ներդրումները համաֆինանսավորելու մանդատով։ ԱՆԻՖ-ի գործունեությունը միտված է օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, Հայաստանում ռազմավարական կարևորության ակտիվների պորտֆելի կառավարմանը։ 

Էյր Արաբիայի մասին 

Էյր Արաբիան ցուցակված է Դուբայի ֆինանսական շուկայում և հանդիսանում է Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի բյուջետային առաջատար օպերատոր: Էյր Արաբիան սկսել է իր գործունեությունը 2003թ.-ի հոկտեմբերին և ներկայումս շահագործում է 58 նոր A320 և A321 ինքնաթիռներ՝ սպասարկելով ԱՄԷ-ի, Մարոկկոյի և Եգիպտոսի հինգ հանգույցներից մոտ 170 երթուղիներ: Էյր Արաբիան տրամադրում է հարմարավետ, հուսալի և մատչելի օդային ճանապարհորդություններ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
08 Ապրիլի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Ուշադրություն․ 24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
15:30
08 Ապրիլի 2024
ԵԽ գլխավոր քարտուղարը պաշտոնական այցով Երևանում է․ հանդիպել է ՀՀ ԱԳ նախարարի հետ
ԵԽ գլխավոր քարտուղարը պաշտոնական այցով Երևանում է․ հանդիպել է ՀՀ ԱԳ նախարարի հետ
14:22
08 Ապրիլի 2024
Երևանի և Բաքվի միջև նոր էսկալացիայի ռիսկը պահպանվում է, բայց լայնամասշտաբ էսկալացիայի հավանականությունը փոքր է․ ընդդիմադիր պատգամավոր
Նա նշել է, որ Ադրբեջանը զինվում է բոլորի աչքի առաջ. Եվ բնական է, որ մի օր այդ զենքը կկիրառվի
13:48
08 Ապրիլի 2024
Հիստերիկ դրսևորումներ են, էսկալացիայի վտանգ չկա․ Անդրանիկ Քոչարյանը՝ սահմանային կրակոցների մասին (ՎԻԴԵՈ)
Հիստերիկ դրսևորումներ են, էսկալացիայի վտանգ չկա․ Անդրանիկ Քոչարյանը՝ սահմանային կրակոցների մասին․ ՎԻԴԵՈ
11:33
08 Ապրիլի 2024
Բողոքի ակցիա ԱԳՆ–ի մոտ՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների
Այս պահին բողոքի ակցիա է ընթանում ՀՀ ԱԳՆ–ի շենքի մոտ
10:47
08 Ապրիլի 2024
Խախտում է հայտնաբերվել «Արթուրս Աղվերան Ռեզորթ»–ում (ՖՈՏՈ)
Խախտում է հայտնաբերվել «Արթուրս Աղվերան Ռեզորթ»–ում․ ՖՈՏՈ
10:00
08 Ապրիլի 2024
Սյունիքում և Տավուշում Ադրբեջանի կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ (ՖՈՏՈ)
Ադրբեջանի կրակի հետևանքով քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել  Սյունիքում և Տավուշում. ՖՈՏՈ
09:51
08 Ապրիլի 2024
Այսօր մինչև 16։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 16։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
10:16
06 Ապրիլի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի հայկական դիրքերի ուղղությամբ, նկատվել է ադրբեջանական ԶՈՒ–ի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի հայկական դիրքերի ուղղությամբ
16:07
05 Ապրիլի 2024
Հայաստանին ցիկլոն է մոտենում․ ջերմաստիճանը կնվազի 10–15 աստիճանով, սպասվում են անձրևներ․ Սուրենյան
Միջերկրական ծովից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը
15:28
05 Ապրիլի 2024
ԵՄ–ն 270 մլն եվրո դրամաշնորհի կտրամադրի Հայաստանին․ Եվրահանձնաժողովի նախագահ
ԵՄ–ն 270 մլն եվրո դրամաշնորհի կտրամադրի Հայաստանին
15:22
05 Ապրիլի 2024
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել