Հայկոն պատվաստված չի եղել.ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավարը հերքել է շրջանառվող լուրերը

29.09.2021, 20:50
Հայկոն պատվաստված չի եղել.ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավարը հերքել է շրջանառվող լուրերը
Հայկոն պատվաստված չի եղել.ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավարը հերքել է շրջանառվող լուրերը

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարարությունը հերքել է հայտնի երգիչ Հայկոյի մահվան մասին շրջանառվող լուրերը։ 

Загружается новость ... "Лево"

Այսօր հայտնի դարձավ, որ տաղանդավոր երգիչ, կոմպոզիտոր, Հայաստանի վաստակավոր արտիստ Հայկոն (Հայկ Հակոբյան) մահացել է: Նա ընդամենը 44 տարեկան էր:

Օրերս տեղեկություն տարածվեց, որ Հայկոն ծայրահեղ ծանր վիճակում է։ Պատճառը կորոնավիրուսն էր։ Երգահանի թոքերը գրեթե ամբողջությամբ ախտահարված էին։ 

«Անդրադառնալով երգիչ, երգահան Հայկոյի մահվան պատճառի մասին շրջանառվող լուրերին` տեղեկացնում ենք, որ երգչի մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստանյութը չէ: Պետք չէ շահարկել կորուստը և մտնել անձնական տվյալների դաշտ: Առողջապահության նախարարության անձնակազմը ցավակցում և իր զորակցությունն է հայտնում Հայկոյի ընտանիքին», – նշվում է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։

Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն իր հերթին ևս անդրադարձել է շրջանառվող լուրերին։

«Երգչի մահվան պատճառը չի կարող լինել պատվաստանյութը, քանի որ երգիչը պատվաստված չի եղել․․․ », – նշել է Դանիելյանը Facebook–յան իր էջում։

Նա նաև ներողություն է խնդրել Հայկոյի ընտանիքի անդամներից, հարազատներից՝ անձնական տվյալի հանրայնացման համար։ 

«Արարքս գեթ 1 նպատակ ունի՝ կանխել հետագա մարդկային կորուստները․․․ Միայն այսօր, 2.924.816 բնակչություն ունեցող մեր Երկրում մահացել է 26 կորոնավարակակիր․․․», – նշել է Դանիելյանը։–0–