Հայկական օդուժի տոնական թռիչքը` Երևանի երկնքում (ՎԻԴԵՈ)

21.09.2020, 12:47
Հայկական օդուժի տոնական թռիչքը` Երևանի երկնքում. ՎԻԴԵՈ
Հայկական օդուժի տոնական թռիչքը` Երևանի երկնքում (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԶՈւ փորձառու ռազմական օդաչուներն այսօր օդ բարձրացան Երևանի երկնքում ՀՀ անկախության 29–րդ տարեդարձի կապակցությամբ։

Загружается новость ... "Лево"

«Հաղթանակ» զբոսայգում տոնական թռիչքին հետևում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը տեսանյութ է հրապարակել Facebook–յան իր էջում։

Հայաստանն այսօր` սեպտեմբերի 21–ին, տոնում է անկախության 29–ամյակը։ Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու վերաբերյալ:

Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 99%-ը կողմ էր քվեարկել: Երկու օր անց հանրապետության Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն։–0–