+25
Եղանակը Երևանում
Հայ

Հայկական ազգային ավիափոխադրող Fly Arna-ն ստացել է հավաստագիր և պատրաստ է իրականացնել թռիչքներ

14:10
03 Հունիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./Նովոստի-Արմենիա/. «Ֆլայ Արնա հայկական ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա ընկերությունների խմբի համատեղ ձեռնարկությունը տեղեկացնում է, որ ընկերությունը ստացել է օդանավ շահագործողի վկայական (AOC) և Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր (AOL), ինչը Ֆլայ Արնա ավիաընկերությանը թույլ է տալիս սկսել գործունեությունը Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանից։

Վկայականի և հավաստագրի ստացումը նշանակում է, որ ավիաընկերությունը համապատասխանում է բոլոր մասնագիտական չափանիշներին, հետևել է օդանավերի շահագործման համար անհրաժեշտ անվտանգության բոլոր կանոններին և պատրաստ է թռիչքներ իրականացնել՝ անցնելով ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից համապարփակ ստուգումները:

Ֆլայ Արնան աշխատում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ՝ թռիչքների մեկնարկի վերջնական ժամկետի ճշգրտման ուղղությամբ։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի թիմի հետ արդյունավետ աշխատանքի շնորհիվ վկայականը ստացվել է ժամանակին՝ բոլոր չափանիշներին համապատասխանելու եւ բոլոր ստուգումներն անցնելու արդյունքում։ Այս կարևոր իրադարձությունը հնարավորություն է տալիս ընկերությանը սկսելու չվերթները, փաստելով Հայաստանի ավիացիոն ոլորտի վստահության, դրա ներուժի և Ֆլայ Արնայի դերի մասին` ոլորտի երկարաժամկետ նպատակների իրագործման հարցում:

Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) կողմից Ֆլայ Արնային հատկացվել է G6 երկնիշ կոդը: Թռիչքները կմեկնարկեն երկու Airbus A320 ինքնաթիռներով։ Ընկերությունը գործելու է Էյր Արաբիա ընկերության բյուջետային հաջողված բիզնես մոդելով։

«Ֆլայ Արնա հայակական ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա խմբի համատեղ ձեռնարկությունն է: Ֆլայ Արնայի բազան հանդիսանալու է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։ Ավիաընկերությունը գործելու է Էյր Արաբիա ընկերության բյուջետային հաջողված բիզնես մոդելին համահունչ, որն առաջարկում է ցածր գնի դիմաց հարմարավետություն և հուսալիություն:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:57
12 Օգոստոսի 2022
Շուրջ 2500 հաշմանդամություն ունեցող անձ հնարավորություն կունենա օգտվել անձնական օգնականի ծառայությունից
Անձնական օգնականի ծառայությունը մատուցվելու է ՀՀ պետական բյուջեի միջոցներով
16:12
12 Օգոստոսի 2022
Ուշադրություն. վտանգավոր սննդամթերքի՝ «Լոռի» և «Չանախ» տեսակի պանիրների, թողարկում է կասեցվել (ՖՈՏՈ)
Ուշադրություն. վտանգավոր սննդամթերքի՝ «Լոռի» և «Չանախ» տեսակի պանիրների, թողարկում է կասեցվել. ՖՈՏՈ
16:01
12 Օգոստոսի 2022
Տեսաուղերձով դիմել է Ալիևին` նշելով, որ ուզում է ստանալ Ադրբեջանի քաղաքացիություն․ մանրամասներ պետական դավաճանության և լրտեսության գործից
Տեսաուղերձով դիմել է Ալիևին` նշելով, որ ուզում է ստանալ Ադրբեջանի քաղաքացիություն․ մանրամասներ  պետական դավաճանության և լրտեսության գործից
16:36
11 Օգոստոսի 2022
Ուշադրություն. ժամանակավորապես փակ կլինի Բագրատունյաց պողոտայից Երևանյան լիճ ուղղության 1-ին գոտին (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. ժամանակավորապես փակ կլինի Բագրատունյաց պողոտայից Երևանյան լիճ ուղղության 1-ին գոտին. ՍԽԵՄԱ
14:52
11 Օգոստոսի 2022
Հաշմանդամություն ունեցող անձանց կտրամադրվի անձնական օգնականի ծառայություն
Հաշմանդամություն ունեցող անձանց կտրամադրվի անձնական օգնականի ծառայություն
12:59
11 Օգոստոսի 2022
Բռնաբարություն, ընտանեկան բռնություն, թմրամիջոցների հայտնաբերում. ոստիկանությունը ներկայացնում է օպերատիվ իրավիճակը օգոստոսի 10–11–ը
Բռնաբարություն, ընտանեկան բռնություն, թմրամիջոցների հայտնաբերում. ոստիկանությունը ներկայացնում է օպերատիվ իրավիճակը օգոստոսի 10–11–ը
12:50
11 Օգոստոսի 2022
Սանոսյան. Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի խնդիրները գրեթե լուծվել են, տեղադրվում է ասֆալտի երրորդ շերտը
Կառավարությունը 2 մլրդ 734 միլիոն դրամ հատկացրեց Ստեփանավան - Յաղդան, Սիսիան - Դաստակերտ և Տաթև - Աղվանի  հատվածների ճանապարհաշինարարական աշխատանքները իրականացնելու համար
11:31
11 Օգոստոսի 2022
Ստացել են դեմքի, ազդրի, կրծքավանդակի վիրավորումներ. ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից վիրավորված զինծառայողներին
Ստացել են դեմքի, ազդրի, կրծքավանդակի վիրավորումներ. ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից վիրավորված զինծառայողներին
17:31
10 Օգոստոսի 2022
Կրակային դիրքում 19-ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել
Կրակային դիրքում 19-ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել
16:17
10 Օգոստոսի 2022
Երևան–Մեղրի միջպետական ճանապարհի փակ հատվածի երթևեկությունը վերականգնվել է
Երևան–Մեղրի միջպետական ճանապարհի փակ հատվածի երթևեկությունը վերականգնվել է
15:50
10 Օգոստոսի 2022
Բացահայտվել են Իրանից վառելիքի անօրինական մատակարարման սխեմաներ (ՎԻԴԵՈ)
Բացահայտվել են Իրանից վառելիքի անօրինական մատակարարման սխեմաներ. ՎԻԴԵՈ