Հայկական ապոկալիպսիս. Հայաստանում 24 ժամում դիտվել է ամսական նորմի չափ տեղում, որոշ շրջաններում գրանցվել է եղանային հազվադեպ երևույթ (ՎԻԴԵՈ)

12.03.2021, 12:35
Հայկական ապոկալիպսիս. Հայաստանում 24 ժամում դիտվել է ամսական նորմի չափ տեղում, որոշ շրջաններում գրանցվել է եղանային հազվադեպ երևույթ. ՎԻԴԵՈ
Հայկական ապոկալիպսիս. Հայաստանում 24 ժամում դիտվել է ամսական նորմի չափ տեղում, որոշ շրջաններում գրանցվել է եղանային հազվադեպ երևույթ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի./Նովոստի–Արմենիա/. Ինչպես կանխատեսվում էր մարտի 11–12–ին հզոր ցիկլոնի ներթափնցման արդյունքում հանրապետության ամբողջ տարածքում գրանցվել էր առաջ տեղումներ` ձյան տեսքով։

«Բացառություն են կազմել Արարատյան դաշտի ցածրադիր հատվածները, որտեղ տեղումները եղել են ձնախառն անձրևի և թաց ձյան տեսքով», – նշվում է Հիդրոօթերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի Facebook-յան էջում։

Ամենաառատ տեղումները գրանցվել են Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում, որտեղ առանձին հատվածներում 24 ժամում դիտվել է ամսական նորմի չափ տեղում։

Ձյան ծածկի առավելագույն ավելացումը 24 ժամում գրանցվել է Սիսիանի և Գորիսի հատվածներում՝ 30-35սմ, Ջերմուկում՝ 35սմ, Որոտանի լեռնանցքում՝ 30սմ։

Սիսիանի և Կապանի հատվածում ձյան տեղումներն ուղեկցվել են ուժեղ ամպրոպներով, որը հազվադեպ երևույթ է։
«Այսօր ցերեկը ցիկլոնի ակտիվ ազդեցությունը կպահպանվի մինչև կեսօր: Շրջանների զգալի մասում կշարունակվեն ձյան տեղումները, Վայոց Ձորում և Սյունիքում ձյունը կլինի ինտենսիվ։ Երեկոյան ժամերին ցիկլոնային դաշտը դուրս կգա Հայաստանի տարածքից և տեղումները կդադարեն», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր հերթին հրապարակել է Ջերմուկում այսօր գրանցված ձյունամրրիկի կադրեր։ Տեսանյութի հեղինակը Հայկուհի Առաքելյանն է։–0–