429.75
7.83
408.31
+31
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում զինծառայողը 200 դոլարի դիմաց օտարերկրյա գործակալին է փոխանցել ռազմական գաղտնիքներ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ (ՎԻԴԵՈ)

10:52
26 Մայիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Դ. Ղ-ն, հանդիսանալով զինծառայող, ծառայության բերումով տիրապետել է N զորամասի պահպանության ներքո գտնվող սահմանագծի երկայնքով տեղակայված մարտական դիրքերի կոորդինատների, կահավորվածության, սպառազինության, հերթափոխում ընդգրկված զինծառայողների քանակի և մարտական հերթապահության իրականացման հետ կապված այլ տեղեկությունների, հաղորդում է ԱԱԾ–ն:

Նկարագրված պայմաններում վերջինս 2022 թվականի հունվարին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչի հետ և հավաքագրվել նրա կողմից, որից հետո 2022 թվականի հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում, հավաքել և բջջային հեռախոսի «Վոթսապ»  հավելվածի, ինչպես նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Մեսինջեր» հավելվածի միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին է փոխանցել պետական և ծառայողական գաղտնիք կազմող` իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքի տեղակայման վայրի, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի թվաքանակի և մարտական հերթապահություն իրականացնելու հետ կապված այլ տվյալներ՝ այդ կերպ լրտեսության եղանակով կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության, որի դիմաց բանկային փոխանցման միջոցով ստացել է օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից ուղարկված 200 ԱՄՆ դոլար գումար վարձատրություն: 

Պետական դավաճանության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում Դ. Ղ-ն ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք, որից հետո քրեական գործով հավաքված բավարար ապացույցների համակցությամբ վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հետախուզական և հակահետախուզական գործունեության բնագավառում շարունակելու է ակտիվ ու հետևողական գործունեությունը և հավաստիացնում, որ նմանատիպ դեպքերի բացահայտումը և խափանումը ծառայության առաջնահերթությունն ու գործունեության հիմնական ուղղությունն է, միաժամանակ զգուշացնում, որ համապատասխան միջոցներ են ձեռնարկվելու` մեղավոր անձանց օրենքի ամբողջ խստությամբ քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:05
29 Հունիսի 2022
Այսօրվանից 24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
13:45
29 Հունիսի 2022
Գեներալ Խաչատուրովի որդուն մեղադրանք է առաջադրվել, նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում
Գեներալ Խաչատուրովի որդուն մեղադրանք է առաջադրվել, նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում
11:30
29 Հունիսի 2022
ԱԻՆ–ից հայտնում են Լարսում ստեղծված իրավիճակը
ԱԻՆ–ից հայտնում են Լարսում ստեղծված իրավիճակը
10:57
29 Հունիսի 2022
ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը` ներկայացնելով իրադրությունը սահմանին
15:50
28 Հունիսի 2022
Flyone Armenia–ն իրականացնելու է Երևան–Սանկտ Պետերբուրգ–Երևան չվերթեր
Flyone Armenia–ն իրականացնելու է Երևան–Սանկտ Պետերբուրգ–Երևան չվերթեր
14:59
28 Հունիսի 2022
Հայաստանում, ՌԴ–ի աջակցությամբ, առաջիկայում նոր տեխնոպարկ կկառուցվի
Հայաստանում, ՌԴ–ի աջակցությամբ, առաջիկայում նոր տեխնոպարկ կկառուցվի
13:30
28 Հունիսի 2022
Լարսը կրկին փակ է
Լարսը կրկին փակ է
11:44
28 Հունիսի 2022
Հրապարակվել են տեղեկություններ Լարսում տիրող իրավիճակի մասին
Հրապարակվել են տեղեկություններ Լարսում տիրող իրավիճակի մասին
11:01
28 Հունիսի 2022
Երևանի կենտրոնում ապօրինի սըճարան է ապամոնտաժվել (ՎԻԴԵՈ)
Ինչպես են ապամոնտաժում Երևանի կենտրոնում կառուցված ապօրինի սրճարանը. կադրեր են հրապարակվել
10:39
28 Հունիսի 2022
Հայ զինծառայողը 2մլն դրամի խոստման դիմաց տեղեկություններ է փոխանցել օտարերկրյա հատուկ ծառայություններին (ՎԻԴԵՈ)
Հայ զինծառայողը 2մլն դրամի խոստման դիմաց տեղեկություններ է փոխանցել օտարերկրյա հատուկ ծառայություններին. ՎԻԴԵՈ
22:03
27 Հունիսի 2022
Գործարկվել է անձնագրային և վիզաների վարչության avv.police.am կայքը (ՎԻԴԵՈ)
Գործարկվել է անձնագրային և վիզաների վարչության avv.police.am կայքը. ՎԻԴԵՈ
15:21
27 Հունիսի 2022
Հայաստանում մեկ շաբաթում 2,3 անգամ ավելացել է COVID-19–ի նոր դեպքերի թիվը
Հայաստանում մեկ շաբաթում 2,3 անգամ ավելացել է COVID-19–ի նոր դեպքերի թիվը