Հայաստանում նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակման կտրուկ նվազում, առողջացել է 1962 մարդ, մահացել է 39 մարդ

15.11.2021, 11:21

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում նոյեմբերի 15-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 378 նոր դեպք, կատարվել է 5966 թեստավորում, առողջացել է 1962 մարդ, մահացել է 39 մարդ, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 329 341 դեպք, որոնցից 295 722 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 25 185 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7055 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1379 է: 

Ընդհանուր կատարվել է 2 252 569 թեստավորում:–0–