Հայաստանում գրեթե կրկնակի ավելացել են կորոնավիրուսի նոր դեպքերը

18.07.2022, 13:30
Հայաստանում գրեթե կրկնակի ավելացել  են կորոնավիրուսի նոր դեպքերը
Հայաստանում գրեթե կրկնակի ավելացել  են կորոնավիրուսի նոր դեպքերը
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում հուլիսի 11–17–ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսի 629 նոր դեպք, նախորդ շաբաթ հաստատվել էր 354 դեպք, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով, բուժումը շարունակում է 736 պացիենտ։

Հաշվետու շաբաթվա ընթացքում կատարվել է 5681 ՊՇՌ թեստ։ Առողջապահության նախարարության տվյալներով, այդ ժամանակահատվածում առողջացել է 311 մարդ, մահվան դեպքեր չեն գրանցվել։

Երկրում համավարակի ամբողջ ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 424 400 դեպք, 413 354 մարդ առողջացել է։ Կորոնավիրուսից մահացել է 8 626 մարդ։

Հանրապետության տարածքում կատարվել է ընդհանուր առմամբ 3 148 390 թեստ։–0–