Հայաստանում ծնելիության անկում է գրանցվում

07.11.2022, 18:42
Հայաստանում ծնելիության անկում է գրանցվում
Հայաստանում ծնելիության անկում է գրանցվում
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում 2022 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 1,3 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

Նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում ծնվել է 26511 երեխա, մինչդեռ 2021 թվականի ինն ամիսներին ծնվել է 26847 նորածին։ Միաժամանակ, 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ անկումը կազմել է 0,2% (ծնվել է 26558 երեխա)։

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ծնված երեխաներից 12538-ը աղջիկ են, 13973-ը՝ տղա։

Միաժամանակ, նշված ժամանակահատվածում գրանցվել է մեռելածինության 332 դեպք, ինչը 12,4%-ով պակաս է 2021 թվականի նույն ժամանակահատվածի և 0,9%-ով ավել է 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Ընդհանուր առմամբ, 2022 թվականի ինն ամիսներին երկրում մահացել է 20 597 մարդ, ինչը 11,9 տոկոսով պակաս է 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ և 3,6 տոկոսով ավել է 2020 թվականի վեց ամիսվա ցուցանիշից։

Այսպես, Հայաստանում բնակչության բնական աճը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 5914 մարդ կամ 70,8 տոկոս՝ 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ և 14 տոկոս՝ 2020թ.-ի համեմատ։ -0-