Հայաստանում բժիշկները փրկել են ծանր թոքաբորբով հիվանդ, հղի կնոջ կյանքը
03.03.2020,
14:29
Հայաստանում բժիշկները փրկել են ծայրահեղ ծանր վիճակում գտնվող՝ 33 շաբաթական հղի կնոջը

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժիշկները փրկել են 34-ամյա հղի կնոջ կյանքը, որը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:
Ինչպես հայտնում է ԲԿ-ի մամուլի ծառայությունը, Հայաստանի սահմանամերձ բժշկական հաստատություններից մեկից շտապօգնությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել 33 շաբաթական հղիություն ունեցող 34-ամյա կին: Կինը եղել է մթագնած գիտակցությամբ, ծայրահեղ ծանր վիճակում, հարազատների նկարագրմամբ 10 օր շարունակ բուժվել է երկկողմանի թոքաբորբից:
Վերակենդանացման բաժանմունքում անմիջապես կատարվել է անցում արհեստական շնչառական ապարատի: Ընդգրկվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ծննդատան բժիշկներն` իրականացնելով կեսարյան հատում: Երեխայի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, ունեցել է ներարգանդային թոքաբորբ, միացվել է շնչառական ապարատի:
«Հետազոտության արդյունքում մոր մոտ հաստատվել է երկկողմանի ծանրագույն սուբտոտալ թոքաբորբ և մեծահասկների Ռեսպիրատոր Դիստրես համախտանիշ: 34-ամյա կինը` Վերակենդանացման բաժանմունքում անցկացնելով երկու շաբաթ, լավացմամբ դուրս է գրվել և գտնվում է այժմ ծննդատանը երեխայի հետ միասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-