415.24
4.83
386.52
+16
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում առաջին անգամ արձանագրվում է COVID-19–ի վերարտադրողական բարձր ցուցանիշ. փորձագետը նախազգուշացնում է

16:00
13 Հունվարի 2022

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում վերջին օրերին կրկին նկատվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կտրուկ աճ, ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

«Եթե մի քանի օր առաջ Հայաստանը, ըստ Եվրամիության չափանիշների, գտնվում էր կանաչ գոտում, ապա այս 2-3 օրվա ընթացքում հայտնվել է նարնջագույն գոտում, ինչը խոսում է վարակի տարածման տեմպերի բարձրացման մասին», – ասաց Աբովյանն այսօր ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով՝ առաջին անգամ է, որ արձանագրվում է վարակի վերարտադրողական այսպիսի բարձր ցուցանիշ, ինչը խոսում է վարակի տարածման տեմպերի մասին, որն արդեն 2.3 է կազմում։

Աբովյանն ընդգծեց, որ գրանցվում է հիվանդացության մակարդակի բարձրացում բոլոր մանկապատանեկան տարիքային խմբերում:

«Այս հիվանդությունը համաճարակաբանական օրինաչափությունների չի ենթարկվում, և չունի սեզոնայնություն: Փոխարենը 3-4 ամիսը մեկ դիտարկվում է վարակի ալիքների վերելք և անկում: Իսկ թե այդ ալիքների ժամանակ գրանցված դեպքերի թիվը որքան կլինի, դա արդեն կախված է տվյալ երկրում ձեռնարկվող միջոցառումներից»,-ասաց Աբովյանը:

Մասնագետի խոսքով՝ եթե չլինեին սահմանափակումներ, ապա, օրինակ, վարակի չորրորդ ալիքի ժամանակ կարող էր գրանցվել օրական 2.500-3.000 դեպք:

Նա կարևորեց կանխարգելիչ միջոցառումների իրականացումը, համաճարակային կանոնների պահպանումը:

«Մեզ մոտ առկա է նոր շտամի՝ օմիկրոնի դեպք: Երկու բերովի դեպք ունենք, բայց չի բացառվում, որ արդեն իսկ մեր երկրում այն շրջանառվում է և այս պարագայում ևս միակ կանխարգելիչ միջոցառումը պատվաստումն է»,- ասաց մասնագետը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:52
28 Մայիսի 2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
11:59
27 Մայիսի 2023
Տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ. ՊՆ
ՊՆ-ից հայտնում են, որ տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ
10:58
27 Մայիսի 2023
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են.ՊՆ
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են
18:37
25 Մայիսի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
16:07
25 Մայիսի 2023
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
15:12
25 Մայիսի 2023
Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել (ՖՈՏՈ)
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել. ՖՈՏՈ
14:57
25 Մայիսի 2023
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:12
25 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
10:18
25 Մայիսի 2023
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
20:21
24 Մայիսի 2023
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես, հայտարարել է Փաշինյան. ՎԻԴԵՈ
19:33
24 Մայիսի 2023
Փաշինյանը հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել. ՎԻԴԵՈ
15:52
24 Մայիսի 2023
Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. ինչպիսի՞ն է օդի աղտոտվածության մակարդակը Երևանում
Իրականացվել են օդում աղտոտվածության չափումներ