Հայաստանն առաջ է անցել Ադրբեջանից աշխարհի ամենահարուստ երկրների վարկանիշում

26.06.2023, 19:37
Հայաստանն առաջ է անցել Ադրբեջանից աշխարհի ամենահարուստ երկրների վարկանիշում
Հայաստանն առաջ է անցել Ադրբեջանից աշխարհի ամենահարուստ երկրների վարկանիշում
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանը զբաղեցրել է 85-րդ տեղն աշխարհի ամենահարուստ երկրների վարկանիշում, որը կազմել է ամերիկյան Global Finance ամսագիրը։

Հայաստանը վարկանիշային աղյուսակում առաջ է անցել Ադրբեջանից, որը գտնվում է 92-րդ տեղում և մեկ դիրքով զիջում է Իրանին։ Տարածաշրջանի երկրներից Թուրքիան զբաղեցրել է 53-րդ տեղը, Ռուսաստանը՝ 60-րդը, Վրաստանը՝ 79-րդը։

Հետխորհրդային երկրներից վարկանիշում ներառվել են նաև Ղազախստանը (61-րդ տեղ), Բելառուսը (76-րդ տեղ), Թուրքմենստանը (82-րդ տեղ), Ուկրաինան (111-րդ տեղ), Ուզբեկստանը (127-րդ տեղ), Ղրղըզստանը (145-րդ տեղ) և Տաջիկստանը (149-րդ տեղ): տեղ):

Լավագույն եռյակում ընդգրկվել են Իռլանդիան, Լյուքսեմբուրգը և Սինգապուրը։ Վարկանիշի աութսայդերներն են Հարավային Սուդանը (193-րդ տեղ), Բուրունդին (192-րդ տեղ) և Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը (191-րդ տեղ):-0-