Հայաստանն Ադրբեջանին մեկ գերի է վերադարձրել, Երևան են վերադարձել 5 գերիներ (ՎԻԴԵՈ)

28.01.2021, 22:13
Հայաստանն Ադրբեջանին մեկ գերի է վերադարձրել, Երևան են վերադարձել 5 գերիներ. ՎԻԴԵՈ
Հայաստանն Ադրբեջանին մեկ գերի է վերադարձրել, Երևան են վերադարձել 5 գերիներ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ–լեյտենանտ Ռուստամ Մուրադովը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմագերիների հերթական փոխանակման մանրամասները։


Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ռուսական կողմի միջնորդությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ի ջանքերի արդյունքում, հայրենիք են վերադառնում 5 գերիներ։ Նրա խոսքով, այսօր նաև գերության մեջ գտնվող մեր 62 զինծառայողներ հեռախոսակապով զրուցել են իրենց հարազատների հետ:

«Այսօր Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի` 2020թ.–ի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության իրականացման նպատակով տեղի է ունեցել գերիների հերթական փոխանակումը։ Ռուս խաղաղապահների իրականացրած աշխատանքի արդյունքում, իմ անձնական վերահսկողությամբ, ՌԴ ռազմատիեզերական ուժերի օդանավով Բաքու է տեղափոխվել մեկ և Երևան են վերադարձվել հինգ գերիներ։ Ռուս խաղաղապահները շարունակելու են հետագայում ևս նպաստել եռակողմ համաձայնագրի անշեղ կատարմանը», – հայտարարել է Մուրադովը։–0–