ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետի աշխատակազմում անհեթեթություն և ապատեղեկատվություն են անվանել սոցցանցերում տարածված լուրերն այն մասին, թե իբր Հայաստանի իշխանությունները «խնդրել են Կրեմլին Հայաստան մտցնել ՀԱՊԿ զորքեր` Ղազախստանի օրինակով»։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց, որ նման հրապարակումները սուտ են և անտրամաբանական։
«Դա անհնար է և անտրամաբանական։ Եթե Հայաստանը ՀԱՊԿ–ին պաշտոնական հայց ուղարկեր, դրա մասին հրապարակային կհայտարարվեր», – ավելացրեց նա։
Նախօրեին Baza Telegram–ալիքը, հղում անելով անանուն աղբյուրներին, գրել է, որ Մոսկվայում կայացած ՀԱՊԿ–ի գագաթնաժողովից առաջ Փաշինյանը ՀԱՊԿ–ին պաշտոնական հայց է ուղարկել և խնդրել Կրեմլին ՀԱՊԿ զորքերը մտցնել Հայաստան` Երևանում և այլ քաղաքներում բողոքի ամենօրյա զանգվածային ակցիաների ֆոնին։
Սակայն, այդ աղբյուրների հաղորդմամբ, ՌԴ նախագահի աշխատակազմում «Փաշինյանի հայցը մերժել են, նրան խնդրել են հետ կանչել հայցը, հակառակ դեպքում հայկական կողմին խոստացել են այն հանել պաշտոնապես»։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում