439.41
4.47
403.94
+10
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի 5 համայնքներում անցկացվել են ՏԻՄ ընտրություններ, Կապանում իշխանությունները ջախջախիչ պարտություն են կրել

10:17
15 Նոյեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 2021 թվականի նոյեմբերի 14-ին Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան և Լոռու մարզի Ստեփանավան համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները:

Կոտայքի մարզի Արզնի և Լոռու մարզի Լերմոնտովո համայնքներում անցկացվել են մեծամասնական համակարգով ընտրություններ։ Ընտրողները կձևավորեն Ավագանու խորհուրդներ, որոնք հետո կընտրեն համայնքների նոր ղեկավարներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կապան համայնքում վստահ հաղթանակ է տարել «Շանթ» դաշինքը: Դաշինքի օգտին քվեարկել է 13 962, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին՝՝ 5791 ընտրող: Կապանում 31 հազար 673 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 20 հազար 87 քաղաքացի:

Տավուշի մարզի Իջևան համայնքում ձայների բացարձակ մեծամասնությամբ հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Իշխող ուժի օգտին քվեարկել է 10 հազար 3, ՀՅԴ-ի օգտին՝ 1964 քաղաքացի: Իջևանում 33 հազար 9՝ ընտրողից քվեարկությանը մասնակցել է 12 հազար 383 մարդ:

Լոռու մարզի Ստեփանավան համայնքում ևս իշխող ուժը վստահ հաղթանակ է տարել: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել է 4 հազար 4 մարդ, ՀԱԿ-ի օգտին քվեարկել է 218, ԲՀԿ-ի օգտին՝ 705՝ ընտրող: Ստեփանավանում 13 հազար 343 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 5 հազար 107-ը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:30
07 Մարտի 2024
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Քերոբյանի պաշտոնանկությունը
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Վահան Քերոբյանի պաշտոնանկությունը
12:23
07 Մարտի 2024
Երկու օր մասամբ փակ է լինելու Երևանի գլխավոր պողոտաներից մեկը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ Երևանի գլխավոր պողոտաներից մեկը երկու օր մասամբ փակ է լինելու․ ՍԽԵՄԱ
10:45
07 Մարտի 2024
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում (ՎԻԴԵՈ)
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում․ ՎԻԴԵՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
21:15
06 Մարտի 2024
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ

20:41
06 Մարտի 2024
Կոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն է
Կոնվերս Բանկը մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ, որի արդյունքները ծառայելու են Բանկում սպասարկման որակի բարելավմանը
16:07
06 Մարտի 2024
Սպասվում է քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
Օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
14:29
06 Մարտի 2024
Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
14:22
06 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան՝ կրկին CaseKey մրցույթի գլխավոր գործընկեր
CaseKey 2024-ը կմեկնարկի մայիսին: 6-ամսյա կրթական ծրագրին ներգրավված կլինեն hայաստանյան բիզնեսի առաջատար ներկայացուցիչներ ու խորհրդատվական ընկերություններ
14:05
06 Մարտի 2024
Դավիթ Յան. Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը
ABBYY–ի հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ, ՏՏ ոլորտի փորձագետ Դավիթ Յանը կարծում է, որ Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը