439.88
4.45
403.71
+3
Եղանակը Երևանում
Հայ

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել

03:15
21 Հունիսի 2021
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Հայաստան» դաշինքը, որը գլխավորում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը,հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունների հրապարակվող արդյունքները խիստ վիճահարույց են և վստահություն չեն ներշնչում։

«Վստահության պակասի լրջագույն հիմք են հանդիսանում բուն ընտրության օրը տարբեր տեղամասերից եկող հարյուրավոր ահազանգերը, որոնք վկայում են ընտրության արդյունքների համակարգված և նախապես պլանավորված կեղծարարության մասին։ Քանի դեռ բոլոր խնդրահարույց հարցերը չեն ստացել սպառիչ բացատրություններ, և փարատված չեն կասկածները, «Հայաստան» դաշինքը չի ընդունելու ընտրությունների արդյունքները», – նշվում է «Հայաստան» դաշինքի հայտարարության մեջ։

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, 953 ընտրատեղամասերի ձայների հաշվարկի արդյունքում (441 569 ընտրող) արտահերթ խորհրդարանական ընտրություններում առաջատար ուժերի հնգյակն ունի հետևյալ տեսքը. «Քաղաքացիական պայմանագիր»` 58,1%, «Հայաստան» դաշինք` 18,84%, «Պատիվ ունեմ» դաշինք` 5,25%, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` 4,56%, «Հանրապետություն» կուսակցություն` 2,73%։

Ընտրությունների մասին

Հայաստանում հունիսի 20–ին անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ 38 ընտրական տեղամասերում գործում էին 2008 ընտրատարածքներ, քվեարկությունը մեկնարկել է տեղական ժամանակով 08։00–ին և ավարտվել է 20։00–ին։

ԿԸՀ–ի տվյալներով, Հայաստանի ընտրողների ռեգիստրում ներառված է 2մլն 593 հազար 572 ընտրող։

Ընտրություններին մասնակցում է 4 դաշինք և 21 կուսակցություն։ Դրանք են «Արդար Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Զարթոնք» ազգային–քրիստոնեական կուսակցությունը, «Ազատություն» կուսակցությունը, «Պատիվ ունեմ» դաշինքը, «Միասնական Հայրենիքը», «Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Հայոց հայրենիք» կուսակցությունը, «Ազատ Հայրենիք» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը, «Շիրինյան–Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը», «Ազգային օրակարգ» կուսակցությունը, «Վերելք» կուսակցությունը, «Ազատական» կուսակցությունը, Հայաստանի եվրոպական կուսակցությունը, «Ազգային–ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:48
09 Մարտի 2024
Երևանում ժամանակավորապես կփոխվեն 11 ավտոբուսների երթուղիները
Երևանում ժամանակավորապես կփոխվեն 11 ավտոբուսների երթուղիները
12:50
08 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները
13:30
07 Մարտի 2024
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Քերոբյանի պաշտոնանկությունը
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Վահան Քերոբյանի պաշտոնանկությունը
12:23
07 Մարտի 2024
Երկու օր մասամբ փակ է լինելու Երևանի գլխավոր պողոտաներից մեկը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ Երևանի գլխավոր պողոտաներից մեկը երկու օր մասամբ փակ է լինելու․ ՍԽԵՄԱ
10:45
07 Մարտի 2024
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում (ՎԻԴԵՈ)
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում․ ՎԻԴԵՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
21:15
06 Մարտի 2024
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ

20:41
06 Մարտի 2024
Կոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն է
Կոնվերս Բանկը մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ, որի արդյունքները ծառայելու են Բանկում սպասարկման որակի բարելավմանը
16:07
06 Մարտի 2024
Սպասվում է քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
Օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
14:29
06 Մարտի 2024
Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան