«Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ ընտրություններն անվաներ ճանաչելու կամ ընտրությունների 2–րդ փուլ նշանակելու համար. ՍԴ կդիմի ևս 2 քաղաքական ուժ

02.07.2021, 11:37

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. 2021 թվականի հուլիսի 2-ին Սահմանադրական դատարանում գրանցվել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի դիմումը՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով։ Այս մասին հայտնել է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը Facebook–յան իր էջում։

«10։40 -ի դրությամբ ընտրությունների արդյունքների հետ կապված այլ դիմումներ չեն ներկայացվել», – նշել է Թովմասյանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», «Պատիվ ունեմ» դաշինքը ևս պատրաստվում է ընտրությունների արդյունքները վիճարկել Սահմանադրական դատարանում: Դաշինքի ներկայացուցիչ Սոս Հակոբյանն «Արմենպրես»-ին հայտնել է, որ ՍԴ են դիմելու հուլիսի 2-ին, ժամը 17:20-ին:

Ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկելու մտադրության մասին ավելի վաղ հայտնել էր նաև «Զարթոնք» կուսակցությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը հայտնել է, որ ՍԴ են դիմելու հուլիսի 2-ին, ժամը 15:00-ին:–0–