Հայ փորձագետը նշել է Սյունիքում Թուրքիայի գլխավոր նպատակը

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի գլխավոր նպատակն է ուղիղ հաղորդակցություն սահմանել Ադրբեջանի հետ Սյունիքի տարածքով, հայտարրեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն այսօր ասուլիսի ժամանակ։
«Այն փուլում, երբ Ադրբեջանն ու Թուրքիան ստանան նման հնարավորություն, կստեղծվի բարենպաստ միջավայր, և հենց այդ պահին նրանք կփորձեն լուծել կոմունիկացիաների հարցն` անկախ այդ երկու երկրների հետ մեր հարաբերությունների», – ասաց նա։
Այդ պատճառով, փորձագետի կարծիքով, Սյունիքի հարցի քննարկումը Երևանի համար առանցքային նշանակություն ունի, ցանկացած զիջում վնասում է Հայաստանի ազգային և կենսական շահերին։
Աբրահամյանը նաև փաստեց, որ առանց Արցախ (որի տարածքի մոտ 75%–ը հիմա գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, խմբգր.)Սյունիքի պաշտպանությունը վտանգնված է։–0–