Հասունանալու է նոր ընտրությունների պահը. Քոչարյանը նշել է նոր արտահերթ ընտրությունների ժամկետները

29.06.2021, 22:51
Հասունանալու է նոր ընտրությունների պահը. Քոչարյանը նշել է նոր արտահերթ ընտրությունների ժամկետները
Հասունանալու է նոր ընտրությունների պահը. Քոչարյանը նշել է նոր արտահերթ ընտրությունների ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը երեքշաբթի իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում մեկուկես տարի անց, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան նոր արտահերթ ընտրություններ:

Նա նշել է, որ ակնհայտ է, որ այս իշխանությունը, չփոխելով իր աշխատաոճը, չթարմացնելով իր կադրային բանկը, չի կարող արդյունավետ զբաղվել երկրի պրոբլեմներով։

«Որովհետև իրենք այդպես էլ չհասկացան, որ իրենց աշխատանքի ոճը և իրենց աշխարհայացքներն էին եղել այս պրոբլեմների պատճառը։ Այդպես էլ չեն հասկացել։ Իրենք չարացած են, շարունակելու են նոր հետապնդումներ և, համոզված եմ, որ դա պարտադիր, անխուսափելիորեն բերելու է նոր արտահերթ ընտրությունների։ 2018թ.–ից հետո արտահերթ խորհրդարանական ընտրությունները եղել են 2,5 տարի անց, քանի որ այս իշխանությունը պրոբլեմներ լուծող չի, այլ պրոբլեմներ ստեղծող է: Iմ կանխատեսումները, որ մենք մեծ հավանականությամբ արտահերթ ընտրություններ ունենալու ենք մոտավորապես 1,5 տարի հետո, հասունանալու է նոր ընտրությունների պահը», – հայտարարել է Քոչարյանը։–0–