Հարավային Կովկասում տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման շրջանակում ներդրվելիք ռեժիմը հենվելու է բացարձակապես ՀՀ տարածքի սուվերենության վրա. Լավրով
09.06.2022,
13:56
Լավրովը Երևանում ընդգծել է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման շրջանակում ներդրվելիք ռեժիմը հենվելու է բացարձակապես ՀՀ տարածքի սուվերենության վրա

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման շրջանակում ներդրվելիք ռեժիմը հենվելու է բացարձակապես Հայաստանի տարածքի սուվերենության վրա, հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ:
«Ինչպես գիտեք երկաթուղային երթուղին համաձայնեցված է, հիմա ավարտվում է ավտոմոբիլային երթուղու համաձայնեցումը, ինչպես նաև ավարտվում է այն ռեժիմի համաձայնեցումը, որը ներդրվելու է: Այն հենվելու է բացարձակապես Հայաստանի տարածքի սուվերենության վրա: Այստեղ երկիմաստություններ չեն կարող լինել», - ընդգծեց Լավրովը:-0-