Հակառակորդի կրակից զինծառայող է վիրավորվել
14.02.2023,
21:30
Այսօր հակառակորդի կրակից զինծառայող է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Փետրվարի 14-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Նորաբակի ուղղությամբ նախնական տվյալներով հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Դ. Պ.-ն, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:
Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն։-0-
Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն։-0-