Հակառակորդի ԱԹՍ-ները նախորդ 7 օրում հրթիռակոծել են Սյունիքի մի շարք բնակավայրեր` վնասելով քաղաքացիական ենթակառուցվածքներ (ՖՈՏՈ)

17.10.2020, 19:08
Հակառակորդի ԱԹՍ-ները նախորդ 7 օրում հրթիռակոծել են Սյունիքի մի շարք բնակավայրեր` վնասելով քաղաքացիական ենթակառուցվածքներ. ՖՈՏՈ
Հակառակորդի ԱԹՍ-ները նախորդ 7 օրում հրթիռակոծել են Սյունիքի մի շարք բնակավայրեր` վնասելով քաղաքացիական ենթակառուցվածքներ (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 10-ից մինչև 17-ը թուրք-ադրբեջանական զինված ուժերի կողմից հրթիռակոծվել են Սյունիքի մարզի Արծվանիկ, Երիցվանք, Դավիթ-Բեկ և Խնածախ բնակավայրերը, հաղորդում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

 - рис.1

Ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը հարվածել են ՀՀ ԶՈՒ ենթակառուցվածքների ուղղությամբ՝ վնասելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:

 - рис.2

Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

 - рис.3

Հրթիռակոծություններից տուժած տարածքներում Սյունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարներն իրականացրել են համապատասխան միջոցառումներ:–0–

 - рис.4